Փաստեր ենք ձեռք բերել, որ մարտիմեկյան իրադարձությունները եղել են սադրանքի արդյունք. Ալեքսանդր Կոչուբաև
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչպես առավել վաղ հայտնել էի հանցագործության մասին հաղորդում էի ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն կապված «Մարտի 1»-ի գործի հետ: Վիկիլիքսյան հրապարակման և մեր ձեռքի տակ հայտնված տեղեկատվության համադրության արդյունքում հիմնավոր թվացող փաստեր ենք ձեռք բերել, որ մարտիմեկյան իրադարձությունները եղել են սադրանքի արդյունք:
Երեկ տեղեկացա, որ ներկայացրածս հաղորդումը կցվել է «Մարտի 1»-ի մայր գործին և հետագա քննարկումը կատարվելու է այդ գործի շրջանակներում:
Հ.գ. Հատուկ անուններ չեմ նշում, քանի որ թեման չափազանց նուրբ է և ի վերջո «Մարտի 1»-ի իրական բացահայտումը բոլորիս պարտականությունն է և ապանձնային է: Միաժամանակ ինձ տեղեկացրեցին, որ գործով անցնող անձանցից մեկը վկաներ է հավաքագրում: Անհասկանալի է այս մոտեցումը, քանի որ այն ինչ տեսանյութով փոխանցել եմ վկաներով հերքել անհնար է: Սպասենք գործի հետագա ընթացքին»: