24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մենք շարունակում ենք ապրել մի երկրում, որի վարչապետը շարունակում է իր անձնական ամբիցիան վեր դասել պետական շահից. Մանուկ Նիգոյան

Հայաստանի մշակութային հիմնադրամի տնօրեն Մանուկ Նիգոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ուրեմն ուզում եմ կյանքում առաջին անգամ ինձ նման բան թույլ տալ և անցնել անձնական բնորոշումների դաշտ.
Մինիմում հոգեկան հիվանդ կարելի է լինել, որ Վահագն Հայրապետյանի առաջին մենահամերգի ընթացքում, օթյակից ուղիղ եթեր մտնես և արտերկրում ապրող և ՀՀ քաղաքացիություն ունեցող տասնյակ հազարավոր քաղաքացիներին հրավիրես ապրիլի 5-ին մասնակցել հանրաքվեին, դրանով իսկ մասնակցել ըստ իր բնորոշման` 2-րդ հեղափոխությանը:

Որքան նենգ պիտի լինես, որ հասկանալով, որ Հայաստանում տարիներ շարունակ չապրող քաղաքացիները դե ֆակտո չեն հանդիսանում Հայաստանի Սահմանադրական փոփոխության կամ այլ քաղաքական պրոցեսի շահառու, հրավիրես քվեարկելու և վճռելու այն մարդկանց ճակատագիրն ովքեր դե յուրե և դե ֆակտո հանդիսանում են Հայաատանի Հանրապետությունում կատարվող փոփոխությունների շահառու:

Այո ընկերներ, մենք շարունակում ենք ապրել մի երկրում, որի վարչապետը շարունակում է իր անձնական ամբիցիան վեր դասել պետական շահից»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ