17 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Ոչ մի դրական մեսիջ․ ԱԺ ղեկավարության ցուփցվանգի պատճառը դեսպաններն են. Հրապարակ

Ազգային ժողովի նախագահի եւ ԵԱՀԿ ու ԵԽ անդամ երկրների` Հայաստանում  հավատարմագրված դեսպանների նախօրեի հանդիպումն անցել է բավականին սառը մթնոլորտում։

Չնայած Արարատ Միրզոյանն ու Ռուբեն Ռուբինյանը մանրամասն ներկայացրել են ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը եւ փորձել են շահել դեսպանների համակրանքն ու որեւէ դրական արձագանք կորզել նրանցից, այդուհանդերձ, վերջիններս բավականին զուսպ են եղել եւ գրեթե ոչ մի դրական մեսիջ չեն հղել։

Ըստ տեղեկությունների, նաեւ այս հանդիպումն է եղել պատճառը, որ իմքայլականները որոշել են օրակարգից հանել հակասահմանադրական ակնառու փոփոխությունների նախագծերը՝ Վահագն Հովակիմյանի հեղինակած, որով փորձ էր արվում յուրացնել ՍԴ լիազորությունները եւ շրջանցել ՍԴ եւ ՀՀ նախագահի կարծիքը՝ սահմանադրական փոփոխությունների ժամանակ:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ