07 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Վահագն Հովակիմյանը բարձրագույն կրթություն չունի. 168.am

Սահմանադրական փոփոխությունների տխրահռչակ նախագծի հեղինակ, իշխանական «Իմ քայլը» ֆրակցիայի պատգամավոր Վահագն Հովակիմյանը, փաստորեն, պարզվում է, ոչ միայն իրավաբան չէ, բայց ԱԺ Պետաիրավական հանձնաժողովում լուրջ-լուրջ նախագծեր է ներկայացնում ու հիմա էլ երկիրը փոթորկած նախագծի հարակից զեկուցող է, այլև առհասարակ չունի բարձրագույն կրթություն,-գրում է 168.am-ը եւ հավելու.

Այսպես, ըստ parliament.am կայքում տեղադրված պատգամավորի կենսագրության՝ նա 1991-1993թթ. սովորել է ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետում: 1996-2000թթ.՝ ԵՊՀ փիլիոսոփայության, սոցիոլոգիայի, հոգեբանության և քաղաքագիտության ֆակուլտետում:

Ինչպես նկատելի է, Վահագն Հովակիմյանը երկու ֆակուլտետի անուն է նշել:

Իր նշած 1-ին ֆակուլտետում նա սովորել է մեկ տարի, իսկ այն, ինչ նշել է՝ որպես երկրորդ ֆակուլտետ, առհասարակ այդ անունով ֆակուլտետ չկա:

Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի կազմավորման մեջ, որի պատմությունը կա ԵՊՀ կայքում, նշվում է, որ 1992 թվականին ֆակուլտետում բացվեց նաև հոգեբանության բաժին, ուստի ֆակուլտետը վերանվանվեց Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և հոգեբանության ֆակուլտետ: Մինչև 1998 թ.-ը նրա կազմում էր գործառում նաև նոր ձևավորվող Քաղաքագիտության բաժինը, որը 1998 թ.-ին ներառվեց նորաստեղծ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի կազմի մեջ:

Հետևաբար՝ Վահագն Հովակիմյանը չէր կարող սովորած լինել իր նշած 1996-2000թթ.՝ ԵՊՀ փիլիոսոփայության, սոցիոլոգիայի, հոգեբանության և քաղաքագիտության ֆակուլտետում, պարզապես, որովհետև իր նշած ժամանակահատվածում նման ֆակուլտետ չի եղել:

Այնպես որ, թերևս, զարմանալի չէ, որ նրա հեղինակած նախագիծն անցնում է այս ոդիսականը»:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ