24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

1000 խոշորների տեղաշարժը

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2019 թ.-ի 1.000 խոշոր հարկատուների ցուցակը: Նրանց պետբյուջե վճարած հարկերի ծավալը 2019 թ. ընթացքում կազմել է 1 տրլն 61 մլրդ 188 մլն դրամ, որը 2018-ի համեմատ ավել է է 13%-ով:

Խոշորների ցուցակում անցնող տարվա կտրվածքով տեղի է ունեցել առաջատարների փոփոխություն: Առաջին հորիզանակում Վարդանյանների ընտանիքին պատկանող «Գրանդ Տոբակո» ընկերությունն է, որը 2019-ին վճարել է 57 մլրդ 49 մլն դրամի հարկ: Նախորդ տարվա համեմատ այս ընկերության աճը կազնել է 35.1 տոկոսով: Երկրորդ հորիզոնականում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ն է, որը 2018-ին զբաղեցնում էր առաջին տեղը: ՓԲԸ-ն հունվար-դեկտեմբեր ամիսներին վճարել է 51 մլրդ 360 մլն դրամ հարկ, որը ընկերության՝ 2018-ի նույն ժամանակահատվածի նույն ցուցանիշը գերազանցում է 0.5 տոկոսով: Երրորդը «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է՝ 43 մլրդ 644 մլն դրամ վճարած հարկերով: 2018-ին ընկերությունը վճարել էր 40 մլրդ 75 մլն դրամ. նրանց վճարած հարկերն ավելացել են 8.9 տոկոսով:

Չորրորդը «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունն է՝ վճարած 19 մլրդ 223 մլն դրամ հարկերով: Նախորդ տարի ընկերությունը զբաղեցրել էր 9-րդ հորիզոնականը և վճարել ընդամենը13 մլրդ 78 մլն դրամ` հարկերի աճը հասել է 47 տոկոսի:

Հինգերորդը «Ջեյ Թի Այ Արմենիա» ընկերությունն է՝ 16 մլրդ 441 մլն դրամ հարկերով: Ընկերության վճարած հարկերը նախորդ տարվա համեմատ աճել են 17.6 տոկոսով:

Խոշոր հարկատուների ցուցակի վեցերորդ հորիզանականում Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ» ընկերությունն է՝ 15 մլրդ 990 մլն դրամ հարկերով: 2018-ին ընկերությունը վճարել էր 12 մլրդ 248 մլն դրամ հարկ: Այսինքն՝ աճը կազմում է 38.8 տոկոս:

Յոթերորդը «ՍիՓիԷս Օիլ» ընկերությունն է՝ 14 մլրդ 53 մլն դրամ վճարումով, նախորդ տարվա 18 մլրդ 403 մլն դրամի փոխարեն: Այս տարի ընկերությունը 2 մասի է բաժանվել՝ «Սիփիես Օիլ» եւ «Սիփիես Օիլ Քորփորեյշն», ինչով էլ պայմանավորված է հարկայն վչարումների նվազումը:

Հաջորդում է «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերությունը՝ վճարած 13 մլրդ 700 մլն դրամ հարկերով: 2018-ին ընկերությունը վճարել է 13 մլրդ 546 մլն դրամ: Այսինքն՝ վճարած հարկերն աճել են 1.1 տոկոսով:
Ցանկի 9-րդ հորիզոնականում «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունն է՝ 13 մլրդ 665 մլն դրամ հարկերով: Ընկերության վճարած հարկերը 2018-ի համեմատ նվազել են 15.2 տոկոսով:

10-րդ խոշոր հարկատուն «Վեոն Արմենիա» ընկերությունն է՝ 12 մլրդ 238 մլն դրամ վճարումով: 2018-ին ընկերությունը վճարել էր 3 մլրդ 789 մլն դրամ: Աճը կազմում է 223 տոկոս, այսինքն` հարկաին վճարումները գրեթե քառապատկվել են:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ