06 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Նախագծերը հակասահմանադրական են, սա քաղաքական որոշում է․ Մարուքյան

ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով՝  ԱԺ խորհրդի նիստում իրենք դեմ են քվեարկել բոլոր նախագծերին, արտահերթ նիստ հրավիրելուն, այդ թվում՝ ԲՀԿ-ն ևս, և նիստը հատուկ ռեժիմով անցկացնելուն:

«Բոլոր նախագծերն ունեն քաղաքական բնույթ: Ինչ վերաբերում է դրանց իրավականությանն ու սահմանադրականությանը, դրա մասին դեմ կխոսենք: Ամեն դեպքում հրատապ, առանց միջազգային փորձաքննության, առանց ՀՀ պարտավորությունները ստուգելու, առերեւույթ հակասահմանադրական նախագծեր են շրջանառված: Դրան բացատրություն տրվեց, որ սա քաղաքական որոշում է։

Ես նկատեցի, որ ստորագրողների մեջ չկան «Իմ քայլը» դաշինքի իրավաբան մասնագետ պատգամավորները: Կամ նրանք նպատակային չեն ստորագրել, բայց վերջում պետք է քվեարկեն ի վերջո, կամ ինչ-որ միտում կա»:

Մարուքյանը բացառեց իրենց կողմ քվեարկելը նախագծին։

«Սա սահմանադրական փոփոխությունների նախագիծ է, հանրաքվե է լինելու»,-նշեց նա:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ