14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

”Շիրակը” մեզ լավ չէր ուսումնասիրել”. Կումիկով

Ղազախական ”Շախտյորի” գլխավոր մարզիչ Վիկտոր Կումիկովը Եվրոպա Լիգայի որակավորման առաջին փուլի ”Շիրակի” դեմ պատասխան հանդիպումից հետո խոսել է խաղի մասին:

Հիշեցնենք, որ ”Շիրակը” հայկական մյուս ակումբների պես դուրս մնաց եվրագավաթների խաղարկությունից:

”Շիրակը” վատ թիմ չէ, սակայն նրանք մեզ լավ չէին ուսումնասիրել: Դատելով ֆուտբոլիստների հայտարարություններից, նրանք չգիտեին, որ մենք տանը բոլորովին այլ կերպ ենք խաղում: Միգուցե մեր մրցակիցները դեռ ամբողջությամբ չէին կլիմայափոխվել, սակայն նրանք չցուցադրեցին այն ամենը, ինչի ընդունակ են:

Պատասխան խաղում փոխվել են պայմանները: Լեռնային պայմաններում մենք ձգտում էինք խնայել ուժերը: Իսկ այսօր տանն էինք խաղում և մեկ գնդակի առավելություն ունեինք: Հաշվի էինք առնում նախորդ հանդիպման արդյունքը և առանձնապես պրեսինգի չէինք դիմում”,-նշել է նա:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ