25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Մասկի շոու» կամպանիայի հերթական սերիան է․ Շարմազանովը՝ Ռուբեն Հայրապետյանին բերման ենթարկելու մասին

Ակնհայտ է, որ սա «մասկի շոու» կամպանիայի հերթական սերիան է։ Այս մասին այսօր՝ փոտրվարի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին բերման ենթարկելու մասին։ 

«Այստեղ եմ, որովհետև իմ կուսակցական ընկերոջը և ընկերոջն են բերման ենթարկել՝ Ռուբենին Հայրապետյան։ Ակնհայտ է, որ սա «մասկի շոու» կամպանիայի հերթական սերիան է, վարչակարգը Փաշինյանի գլխավորությամբ խուճապի մեջ է, վախերն ահագնանում են, յուրաքանչյուր ֆիասկոյից հետո նա նոր մասկի շոու է փորձում բեմադրել, ճտիկով գրիչից հետո նա փորձեց Նարեկին, ընկերներին ձերբակալել, իսկ այսօր Արցախում ՀԴՄ-ի խայտառակ պատմությունից հետո փորձում է հանրության ուշադրությունը շեղել Ռուբեն Հայրապետյանին բերման ենթարկելով։

Ինձ համար ակնհայտ զավեշտալի է այս բերման ենթարկումը, քանի որ ինքը՝ Ռուբեն Հայրապետյանը, մի քանի անգամ հրապարակային հայտարարել է, որ եթե կա խնդիր ոստիկանություն կամ ԱԱԾ հրավիրելու, ավելորդ բենզին, վառելիք, ջանքեր, մեքենայի անիվ մի ծախսեք, որևէ խնդիր չկա, ինձ զանգեք, ես կգամ։ Ակնհայտ է, որ սրա նպատակը վախի մթնոլորտ սերմանելն է»,-նշեց ԱԺ նախկին փոխնախագահը։

Դիտարկմանը, որ ապօրինի զենք պահելու կասկածով է բերման ենթարկվել, Շարմազանովն ասաց․  «Ցանկացածիս կարող են բերման ենթարկել՝ պատճառաբանելով ապօրինի զենք-զինամթերք և նարկոտիկ, իսկ վերջում ասել՝ վայ, կներեք, չկա»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ