24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Սա ամենացցուն օրինակն է այն բանի, որ Հայաստանը վազելով գնում է դեպի տոտալիտար ռեժիմ». Ամրամ Մակինյան

«Մենք պաշտոնապես չգիտենք՝ ինչ գործի շրջանակներում է բերման ենթարկվել Ռուբեն Հայրապետյանը: Նա ինձ հասցրեց փոխանցել միայն, որ իրեն բերման են ենթարկում քրեական ոստիկանություն: Ինձ, 15 րոպե է արդեն, ինչ չի հաջողվում ներս մտնել և իրավաբանական օգնություն ցույց տալ պարոն Հայրապետյանին: Այս պահին «պաշտոնական» պատճառաբանությունը հետևյալն է՝ պետը տեղում չէ, որ անցագիր իջացնի»,- լրագրողների հետ զրույցում ասաց գործարար, ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի պաշտպան Ամրամ Մակինյանը՝ հավելելով, որ սա առաջին դեպքը չէ, և ինքը Ոստիկանության ուշադրությունը ուզում է հրավիրել, որ եթե պետը տեղում չէ, ու հնարավոր չէ ապահովել անձանց իրավաբանական օգնությունը, ուրեմն թող օպերատիվ-հետախուզական միջոցառումները կազմակերպեն այն ժամանակ, երբ պետը տեղում է:

Վերջինս նշեց նաև, որ լրագրողներն արդեն իրեն ասել են, որ Քննչական կոմիտեն արդեն իսկ պաշտոնապես հաստատել է, որ բերման ենթարկելու գործողությունը որևէ առնչություն չունի ՀՖՖ քրեական գործի հետ:

«Ավելին ասեմ, երեկ Ռուբեն Հայրապետյանն այդ գործի շրջանակներում հարցաքննվել է ու ցուցմունքներ տվել»,- ասաց Ամրամ Մակինյանը՝ նշելով, որ կրկին կփորձի ներս մտնել:

Ռուբեն Հայրապետյանին, ըստ պաշտպանի, իրավունք ունեն քրեական ոստիկանությունում պահել բերման ենթարկելուց հետո մինչև 3 ժամ:

Որոշ ժամանակ անց դեռևս Ամրամ Մակինյանին չէր հաջողվել տեսնել իր պաշտպանյալին:

«Սա ամենացցուն օրինակն է այն բանի, որ ՀՀ-ն վազելով գնում է դեպի տոտալիտար ռեժիմ»,- նկատեց պաշտպանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ