01 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

«Ուզում եմ, որ ականջներիդ օղ անեք. պատասխան եք տալու ձեր գործած ամեն ապօրինության համար… Շատ մոտ է ձեր արարքների համար հաշիվ տալու ժամանակը»

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քիչ առաջ բերման են ենթարկել Ռուբեն Հայրապետյանին։ Ուժային կառույցները ամբողջությամբ խամաճիկ են դարձել Նիկոլ Փաշինյանի ձեռքերում։

Անիրավ, շինծու պատրվակներով մարդկանց ազատությունների եւ արժանապատվության ոտնահարումները սովորական լինել չեն կարող։

Յուրաքանչուր նման դեպք վկայում է երկրում ստեղծված խորը ճգնաժամի մասին: Իշխող վարչախումբը վերածվում է պետական կառույցները ուզուրպացնող խունտայի, որն իր գործողություններով երկրում վախի մթնոլորտ է փորձում ստեղծել։

Ուզում եմ, որ ականջներիդ օղ անեք. պատասխան եք տալու ձեր գործած ամեն ապօրինության համար, Սահմանադրությունը ոտնահարելու ամեն դեպքի համար, մարդկանց ու երկրի ճակատագրի հետ խաղալու համար։

Շատ մոտ է ձեր արարքների համար հաշիվ տալու ժամանակը, ու այդ հաշիվը արդարացիիրեն փակելու եք դուք անձամբ՝ օրենքների ողջ խստությամբ։

Ձեր սանձարձակությունների ՀԴՄ-ն խփելու է ժողովուրդը»։

 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ