23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մակունցին ասեք՝ թող ՀՀ բոլոր քաղաքացիների պահանջը փոխանցի Վենետիկի հանձնաժողով ու ԵԽԽՎ՝ հընթացս շրջափակման ակցիա իրականացնելով

Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը գրում է․

«Վենետիկի հանձնաժողովի նախագահը կրկին պնդում է, որ ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակը պետք է լինի իրապես կամավոր, բացառի դատավորների նկատմամբ ցանկացած անձնական եւ քաղաքական ճնշում՝ նախագծված լինելով այնպես, որ վաղ կենսաթոշակը որեւէ ազդեցություն չունենա քննվող գործերի ելքի վրա։ Նախագահը հատուկ շեշտադրում է՝ ՎԵՐՋԻՆ հանրային հայտարարությունները եւ գործողությունները ՉԵՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈւՄ վերոգրյալ չափանիշներին եւ չեն հանգեցնելու լարվածության թուլացմանը։ Հատուկ մանիպուլիացիայի արվեստը բանեցնող իշխանական քարոզիչների համար՝ ինչ է ցանկացել ձեզ ասել Վենետիկի հանձնաժողովի նախագահը՝

  • Դուք չեք ապահովում վաղ կենսաթոշակի կամավորության սկզբունքը
  • Ձեր հայտարարությունները եւ գործողությունները ընդհանրապես չեն բխում կամավորության սկզբունքից
  • Չի կարող ՍԴ անդամների վրա լինել այնպիսի ազդեցություն, որը որեւէ կերպ կազդի ՍԴ-ում քննվող գործերի ելքի վրա։ Ասեմ, թե ձեզ համար պարզ է, թե՞ խոսքը նաեւ որ քրեական գործի մասին է։

Կամաց կամաց մոտենում ենք հայտարարությունների այնպիսի կոշտության, որ սովորաբար գործածվել է Ադրբեջանի հանդեպ։ ՍԴ լիազորությունների յուրացման նախագիծը հերոսաբար ավարտեք ու կստանաք նաեպ դա։

Հ.Գ. Թե բա՝ մեզ գովացել են ԵԽԽՎ զեկուցողները։ Մի հատ էլ սա ողջունեք՝ ջերմագին ու ջերմեռանդ։

Հ.Հ.Գ. Մակունցին ասեք՝ թող ՀՀ ԲՈԼՈՐ քաղաքացիների պահանջը փոխանցի Վենետիկի հանձնաժողով ու ԵԽԽՎ՝ հընթացս շրջափակման ակցիա իրականացնելով»։

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ