21 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Սամվել Բալասանյանի խոսնակի հայտարարությունը

Վերջին շրջանում մամուլում պարբերաբար կեղծ տեղեկություներ են շրջանառվում կապված ԱԺ պատգամավոր, գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սամվել Բալասանյանի քաղաքական կենսագրության հետ:

Համաձայն այդ հրապարակումների,  իբրև թե գոյություն  ունի  պարոն Բալասանյանի կողմից  այլ քաղաքական ուժի անդամակցելու համար ստորագրված դիմում: Ակնհայտորեն  կեղծ դիմումի գոյության մասին խոսակցությունների կապակցությամբ հայտարարում եմ, որ Սամվել Բալասանյանի քաղաքական կենսագրությունը միշտ եղել է թափանցիք և այնտեղ չկան թաքնված, կամ հանրությանն անհայտ էջեր:

Իրականության հետ բացարձակապես կապ չունեցող և երբեմն ծիծաղ առաջացնող լուրեր տարածողներին, ովքեր ամենայն հավանականության շփոթմունքի մեջ են, կոչ եմ անում դրսևորել զսպվածություն և պարկեշտություն:

Սամվել Բալասանյանի մամլո խոսնակ  Զոհրապ Եգանյան 

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ