24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Չունենք որևէ երաշխիք, որ ադրբեջանցիները փորձ չեն անի կրկնելու նորից Բաքվի ջարդերը. Անժելա Էլիբեգովա

Փաստացի, Ադրբեջանը մնաց անպատիժ Բաքվի հայերի ջարդերի կազմակերպման և իրագործման համար, դա նշանակում է, որ չունենք որևէ երաշխիք, որ փորձ չեն անի նորից կրկնելու, «Բաքվում հայերի ջարդերի 30-ամյա տարելից. իրավական և տեղեկատվական ասպեկտներ» խորագրով քննարկմանն ասաց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան։

Քննարկմանը մասնակից «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազակերպության գործադիր տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն ասաց, թե ինչպես նախկինում, այժմ էլ, երբևէ չի ասել, թե պետք չեն Հայաստանի և Ադրբեջանի միջանձյա հանդիպումները։

«Ուղղակի կխնդրեի, որ այդ հանդիպումներից հետո հասկանանք, որ նրանք նորմալ, հստակ տպավորություն են ստանում։ Չեմ կարծում, որ Ադրբեջանի ներկայացուցիչներն անկեղծ են։ Պետք է սթափ լինենք և հասկանանք, թե ինչ կարող են տալ այդ շփումները և ինչքան է պետք ազնիվ լինել իրար հետ», – ասաց Լարիսա Ալավերդյանը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ