07 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Հայաստանի Սահմանադրությունից մինչեւ Արցախի անկախություն /վիդեո, ֆոտո/

Օրերս ճանաչողական այցով Արցախում գտնվող՝ Երեւանի թիվ 106 դպրոցի 6-րդ ա դասարանի “Նժդեհիկներ”-ը Ստեփանակերտում հանդիպեցին Ազգային ժողովի փոխնախագահ Արթուր Թովմասյանի հետ: Վերջինս մանրամասն պատմեց Արցախի խորհրդարանի կազմավորման, գործունեության մասին:  Բնականաբար, “Նժդեհիկներ”-ի հարցերը խորհրդարանի փոխնախագահին՝ շատ էին ու բազմաբնույթ:

“Իհարկե, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների Մայր օրենքները չնայած նմանություն ունեն, բայց տարբերություններ էլ կան: Ի վերջո, երկու պետություններն էլ որդեգրել են ժողովրդավար սկզբունքները”,-ասաց Արթուր Թովմասյանը:

Աշակերտներից մեկին հետաքրքրում էր, թե ինչու չեն ասում Արցախ, որ նշում են Լեռնային Ղարաբաղ: Թովմասյանի խոսքով, միջազգային հանրությանը իրենց գիտի որպես Լեռնային Ղարաբաղ: “Արցախ կվերանվանվի կարծում եմ, բայց հիմա էլ երբ գրվում է ԼՂՀ, փակագծում նշվում է Արցախ: Մի զարմացեք, այստեղ ապրող մեր ու ձեր հայրենակիցներից շատերը չգիտեն, որ Ղարաբաղի պատմական անվանումը Արցախ է”,-նշեց փոխնախագահը:

Իսկ Արցախը դե յուրե անկախ պետություն է, թե Հայաստանի մի մարզն է՝ այս հարցի պատասխանը տեսանյութում:

 

 Նշենք, որ աշակերտները Արցախ են հասել ՀՀ պաշտպանության նախարարության, ԼՂՀ պաշտպանության բանակի աջակցությամբ: Նժդեհիկները շնորհակալ են նրանց, նաեւ “Կինգ դե լյուքս” ընկերության տնօրեն Արթուր Հարությունյանին, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ