Արսեն Թորոսյանը Սանասարյանի տակը քանդեց, հիմա էլ հիվանդանոցներն ա քանդում. հանեք ռադ արեք. ակցիա Եղվարդում. news.am
Եղվարդի ծննդատան աշխատողներին պետք է հերոսի կոչում տալ, ոչ թե փակել ծննդատունը. Ի՞նչ է արել պետությունը այս 30 տարվա մեջ Եղվարդի հիվանդանոցի համար, որ հիմա փակում է: Այս մասին այսօր` հունվարի 14-ին, ծննդատան մոտ բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց եղվարդցիներից մեկը: Այս մասին գրում է news.am-ը:
Բողոքի ակցիայի մեկ այլ մասնակից էլ հայտարարեց. «Մինչեւ հիմա չհասկացա՞ք, որ Արսեն Թորոսյանը Վանեցյանի ընկերն է: Դավիթ Սանասարյանի տակը քանդեց, հիմա էլ հիվանդանոցներն ա քանդում, հանեք ռադ արեք: Ո՞վ է տեսել, 15 հազար բնակչություն ունեցող Եղվարդի ծննդատունը, որ 20 գյուղի է սպասարկում, բռնեն ծննդատունը փակեն: Փաշինյանը չի տեսնո՞ւմ, որ իր կողքը բոլորը դավաճաններ են: Ես ուզում եմ, որ իմ եղվարդցին ծննդաբերի իր քաղաքում, ես էլ ուրախանամ: Սենց էլ ուզում եք ժողովրդին 5 մլն դարձնե՞լ: մանկատները փակեցին, էսօր ծննդատները, վաղն էլ գործարանները»,-ասաց նա, ապա շնորհակալություն հայտնեց ոստիկաններից, որ չեն խառնվում, ու չեն խոչընդոտում իերնց ակցիային:
«Եթե առաջ լիներ, հիմա սաղիս բրդել էին, լցրել կանալը, ջուրն էլ տվել վրներս»,-ասաց բորբոքված բնակիչը:
Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարության որոշմամբ ՀՀ մարզային մի շարք բուժհաստատությունների ֆինանսավորումը դադարեցվում է, որի հետեւանքով մարզային մի շարք ծննդատներ փակվում են։ Ըստ այդ որոշման՝ ծննդատների ծնունդների թիվը պետք է հասնի 150-ի և 150-ից պակաս լինելու դեպքում ծննդատները փակվելու են։
Հիշեցնենք, որ երեկ՝ հունվարի 13-ին, Եղվարդի հիվանդանոցի բուժաշխատողները և եղվարդցիները կրկին բողոքի ակցիա էին իրականացնում։ Նախորդ ակցիայի ժամանակ, լրագրողների հետ զրույցում ծննդատան աշխատակիցներից մեկը պատմել էր, որ ծննդատունը մեկ տարի է, ինչ սկսել է աշխատել, և, որ 14 թվով է պակաս նախարարության սահմանած թվից։ Ըստ եղվարդցիների՝ ծննդատունը սպասարկում է 18 համայնքի։
Այս ակցիայի ընթացքում հիվանդանոցի տնօրենը հանդիպել է Կոտայքի մարզպետարանի ներկայացուցչի հետ։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: