23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ամեն մի մարդու կենսագրության մասն է․ թե ինչու «Իմ ընկեր»-ը դարձավ քաղաքային ռոմանս և հիթ

Արմեն Աշոտյանի «Իմ ընկեր» երգը հաշված օրերի ընթացքում վերածվեց հիթի։ Այն արդեն կարելի է լսել անցուդարձ անող մեքենանաների պատուհաններից։ «Հրապարակը» զրուցել է հեղինակի հետ երգի հաջողության գաղտնիքի, պատմության, քաղաքական ենթատեքստի ու այլ հարցերի մասին։

– Պարոն Աշոտյան, տեղյա՞կ եք, որ Ձեր երգն արդեն լսվում է ավտոմեքնաներից։ Եվ ակնհայտ է, որ մարդիկ սիրեցին այն։ Ո՞րն էր երգի հաջողության գաղտնիքը:

-Արդեն տեղյակ եմ ու շատ շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր հավանեցին երգը, տարածեցին այն, և երգը դարձավ ոչ թե ինքնակենսագրական, այլ ամեն մի մարդու կենսագրական՝ անկախ սեռից․ ես հավատում եմ տղամարդու և կնոջ ընկերությանը և ընկերության արժեքը, գինը, իմաստը հասկացող մարդիկ հասարակության մեջ ճնշող մեծամասնություն են։ Ոմանք սա փորձեցին քաղաքականացնել, բայց ի պատիվ մեր ժողովրդի, պետք է ասեմ, որ ճնշող մեծամասնությունը երգն ընկալեց որպես երգ, գեղարվեստական ստեղածագործություն, որի մեջ դրված է հոգի և զգացմունք։ Եվ ես շատ ուրախ եմ, որ այդպես է։ Ասեմ, որ մեսենջերով ստանում եմ բազմաթիվ վիդեոներ, քանի որ տարբեր կորպորատիվներին դնում են այս երգը, վիդեոներ են անում ու ինձ են ուղարկում։ Հեղեղված է մեսենջերս նմանատիպ վիդեոներով։ Չեմ կարող չասել, որ շատ-շատ զգացված եմ որպես հեղինակ և շատ ուրախ եմ, որ Էդուարդ Շարմազանովի ու Արմանի հետ մեր անակնկալը շատ կարճ ժամանակում դարձավ քաղաքային երգ, ռոմանս։

-Բայց երգ,ն այնուամենայնիվ, քաղաքական տարր ունի, գուցե դա՞ էլ դեր ունեցավ հաջողության մեջ։

-Եթե ամեն ինչի մեջ փորձենք հաջողության բանաձև գտնել, պոստ ֆակտում, երբ հաջողությունն արդեն արձանագրված է, հեշտ է ասել, թե ինչու այդպես եղավ։ Ամենակարևորը, կարծում եմ, այն է, որ երգի մեջ չկա որևէ կեղծիք՝ բացի մի քանի ֆալշ նոտաներից։ Որևէ այլ ֆալշ չկար։

-Ֆալշ ո՞ւմ կողմից։

-Բացի Սահակյան Արմանից․․․ կարծում եմ՝ ամենավատը ես եմ երգում։ Բայց երգում ֆալշ չկար․թե՛ երաժշտությունը, թե՛ խոսքերը եկել են հոգուց։ Սա է հաջոության բանաձևը։ Իհարկե, նաև որոշակի հետաքրքորություն հաղորդեց այդ անսպասելի եռյակը։ Դա,էլ, իհարկե, հետարքրքրություն բերեց։ Բայց երգը, վստահաբար, սիրվեց, նախ, որովհետև իսկական էր, ֆալշ չէր։

-Կարծեմ գրել եք մեկ գիշերում:

– Գրել եմ մի գիշերում, մի քիչ գինովցած։ Իմ բոլոր ստեղծագործություններն այդպես են գրվել․ ուշ ժամերի և մաքսիմալ անկեղծ հոգեվիճակում։ Աբովյան ավարտեցի, միանգամից ուղարկեցի Սահակյան Արմանին, նա կարճ ասաց՝ բոմբ ա, արի ստուդիա, գնացինք ստուդիա ու որոշում էինք, թե ով պետք է երգի։ Սկզբից մտածում էինք, որ էստրային որևէ հայտնի երգչի կատարմամբ լինի, բայց հընթացս հասկացա, որ ճիշտը մեր կողմից այս երգը մատուցելն է։ Եվ քանի որ կար ՀՀԿ-ի ամանորյա հանդես-հավաքը, որոշեցինք ամեն ինչ անել, որ հասցնենք։ Երգը ձայնագրվել է 2 գիշերվա ընթացքում։ Ոզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել գործիքավորման համար «Արդվին» ստուդիայի տղերքին, հրաշալի աշխատեցին։ Իրենց էլ էր դուր եկել և շատ արագ աշխատեցին։ Տեսահոլովակ չարեցինք, անիմաստ ծախս էր և նպատակը թանկ տեսահոլովակ չանելն է։  Մեզ օգնեց նաև նկարահանող խումբ «5-րդ ալիքից», իրենց էլ եմ շատ շնորհակալ։

-Այնուամենայնիվ, սա «կոնտրա» ե՞րգ է, վրեժխնդրություն, ինչու՞ ոչ։

– Չէ, վրեժխնդրություն չկար։ Մի պահ եթե մոռանաք, որ երգը գրել եմ ես ու կատարել են հանրապետական կարկառուն տղերքը, ապա այդ ամենն, ինչ նկարագրված է  երգում, ամեն մի մարդու կենսագրության մաս է, որտեղ եղել է և՛ ընկերություն, և՛ դավաճանություն, և՛ մաքառում, և՛ ուժ, և՛ հավատարմություն։ Մի պահ մոռացեք, որ դա ես եմ գրել ու մենք ենք երգում և կտեսնեք, որ դա ամեն մի մարդու մասին է, որի կյանքում ընկերությունն ունի շատ մեծ տեղ։ Դրա համար եմ ասում, որ թեև երգը գրվել է որպես ինքնակենսագրական, բայց իր ժողովրադկանությունը, որ ստացավ, հետևանք է նրա, որ այն բոլորինն է, ոչ թե իմը։ Բոլորի կյանքի պատմությունն  է։ Լավ, մեծամասնության, շատերի։ Իհարկե, ենթատեքստը հասկանալի է, դրանից փախնել չի լինի ու պետք էլ չէ։

-Արմեն, հնարավո՞ր է ավանդույթ սարքեք և ամեն Նոր տարվան ընդառաջ որոշեք հանրությանը երգ նվիրել։

-Հին հույներն ասում են՝ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ։ Ես շարունակում եմ ստեղծագործել, միշտ եմ ստեղծագործել, տարին մեկ ինչ-որ մի լավ երգ դուրս է եկել իմ գրչից․ 2016-ին դա Անչոկի կատարմամբ  «Ես սիրում եմ » երգն էր, որը նույնպես տարածվեց, մինչ այդ Հայկոյի կատարմամբ «Ինձ խոստացիր» երգն է, մինչ այդ Նարեկ Բավեյանն էր երգում  «Քո հոգին», Վարդուհի Վարդանյանը լուսահոգի իմ երգերի առաջին կատարողն էր։ Աստված հոգին լուսավորի։ Երկար ժամանակ է՝ չեմ հրապարակել այն, ինչ արել եմ, երևի տարի-տարիուկեսը մեկ ինչ-որ մի բան գրվում է։ Քանի որ երգարվեստում ինձ պրոֆեսիոնալ չեմ համարում,գրում եմ ոչ թե այն ժամանակ, երբ պետք է կամ պատվեր կա, այլ այն ժամանակ, երբ զգում եմ, ուզում եմ ու ծնվում է։ Երբ կուտակվի ինչ-որ մի բան, ինչ-որ մի ներվ, զգացողություն, ես ինքս ինձ հետ երգի միջոցով կխոսեմ։

Անուշ Դաշտենց

hraparak.am

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ