Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարը Հայաստանում է
Հուլիսի 18-ին տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետություն է այցելել Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մարկ Հարթլինգի գլխավորած պատվիրակությանը:
Այցի շրջանակներում գեներալ-լեյտենանտ Մ. Հարթլինգին ընդունել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը: Հանդիպումների ընթացքում քննարկվել են Կոսովոյում ամերիկյան զորախմբի կազմում հայկական խաղաղապահ ստորաբաժանման առաքելությանը, արհեստավարժ սերժանտական կազմի պատրաստմանը, Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի կողմից կազմակերպվող բազմազգ զորավարժանքներին հայ խաղաղապահների մասնակցությանն առնչվող եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Հանդիպումների ժամանակ կողմերը երկուստեք արձանագրել են պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության բարձր մակարդակը եւ զարգացման հեռանկարները:
Գեներալ-լեյտենանտ Մ.Հարթլինգի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաեւ ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ եւ ներկա գտնվել ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների մարտական հերթապահության կազմակերպման վարժանքին, ինչպես նաեւ արտերկրում ՀՀ ԶՈւ խաղաղապահ ստորաբաժանման կողմից իրականացվող առաքելության տարրերի ցուցադրությանը: