24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Այս դեպքը պետական ռեկետի հավանական օրինակ կարող է լինել. Նարեկ Սամսոնյանը՝ «Իմ Քայլը» նախընտրական հիմնադրամի շուրջ եղած հավանական կոռուպցիոն շղթայի մասին

2018թ.-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական ընթացքում եղած գործընթացները ոչ միայն կոռուպցիոն ռիսկեր են պարունակում, այլև պետական ռեկետի հավանական օրինակ կարող են լինել, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը՝ խոսելով «Իմ Քայլը» նախընտրական հիմնադրամի շուրջ եղած հավանական կոռուպցիոն շղթայի մասին:

«Արտահերթ խորհդրանական ընտրությունների ընթացքում ՔՊ-ն 236 մլն դրամ է հավաքել: Եկեք հասկանանք՝ ինչպե՞ս: Իրենց ասելով՝ դրամահավաքի ճանապարհով են հավաքել: Իրենք ընտրել են ոչ թափանցիկ տարբերակը՝ ինչ-որ մարդիկ բերել տվել են իրենց գումարները և իրենք այդ գումարները տարել մուծել են հիմնադրամին, պաշտոնապես ֆորմալիզացվել են իրենց անուններով: Ուզում եմ հասկանալ՝ ովքե՞ր են եղել օրինակ այն մարդիկ, ովքեր 5 մլն դրամ են տվել Դավիթ Սանասարյանին, Անդրանիկ Քոչարյանին, Վահագն Թևոսյանին, Հայկ Գևորգյանին և այլն: Քանի դեռ չգիտենք՝ ովքեր են այդ մարդիկ, չենք կարող բացառել, որ, օրինակ, Իլհամ Ալիևը կամ Մեհրիբան Ալիևան են տվել գումարները», – ասաց Սամսոնյանը։ 

Նա ընդգծեց՝ ըստ օդում շրջանառվող լուրերի՝ այդ գումարները մի քանի օլիգարխների կողմից են տրվել, որոնք, Սամսոնյանի խոսքով, վարչապետ Փաշինյանի որակմամբ «խոշոր  սեփականատերեր» են, իսկ պատգամավոր  Փաշինայնի բառերով ասած՝«ռեժիմի օլիգարխներ»:

«Մեկը դա տվել է, որպեսզի չդատվի, մյուսը՝ ունենա պետական արտոնություն», – ասաց Սամսոնյանը:

Վերջինս նկատեց՝ դրամահավաքը թափանցիկ չի եղել, բայց դատախազությունն անպայման պիտի ի գիտություն ընդունի այս հայտարարությունն ու զբաղվի դրանով։ 

Ավելի վաղ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը հարցում էր արել՝ պարզելու, թե որքան գումար է ծախսել «Իմ քայլը» 2018 թվականի դեկտեմբերի 9-ին խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում։ 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ