26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Արցախի շուրջ դավադրությունն ինչ մասշտաբի օպերացիա է

Հայրենական մեծ պատերազմի տարիներին՝ 1943 թվականին, ԽՍՀՄ իշխանությունների հատուկ հրամանով ստեղծվեց իր մեջ մի քանի հակահետախուզական կառույց ներառող «Смерш» հատուկ ծառայությունը, որի նպատակը պատերազմական իրավիճակում օտարերկրյա հատուկ ծառայությունների գործակալական ցանցի դեմ պայքարն էր։

Այսօր Հայաստանի և Արցախի հանրապետությունները փաստացի գտնվում են պատերազմի մեջ։

Եվ ահա պատերազմական այս իրավիճակում, 2019 թվականի դեկտեմբերի 15-ին, ոչ ավել ոչ պակաս ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը և ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցում են ԱՄՆ դեսպանության և սորոսի հիմնադրամի հաճախորդ՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ կողմից կազմակերպված Արցախին վերաբերվող ՓԱԿ քննարկմանը։ Քննարկման մանրամասները գաղտնի են պահվում։

Ընդամենը հիշեցնեմ, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի գոծընկերների շարքում են տարբեր երկրներում զինված պետական հեղաշրջումների իրականացման գործում լուրջ դերակատարում ունեցած, ըստ որոշ աղբյուրների ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության (ЦРУ) ոչ պաշտոնական մասնաճյուղեր հանդիսացող Ժողովրդավարության ազգային հիմնադրամը (NED) և այսպես կոչված սորոսի հիմնադրամը։

Երբ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները Արցախի հետ կապված փակ քննարկում են անում օտարերկրյա գործակալան ցանցի ներկայացուցիչների հետ և պատերազմական իրավիճակում գտնվող ՀՀ հատուկ ծառայությունները սույն անձանց ձերբակալելու որոշում չեն կայացնում, ապա կարելի է պատկերացնել, թե Արցախի շուրջ դավադրությունն ինչ մասշտաբի օպերացիա է։ Գրում է Քրիստոնեական արժեհամակարգի ու ավանդական ընտանիքի նախաձեռնության անդամ Հայկ Այվազյանը: 

 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ