17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ամոթից կմեռնեի. Արսեն Բաբայանը՝ պետական համակարգի մասին

ԱԺ նախկին պաշտոնյա Արսեն Բաբայանը գրում է․

«Քաղաքական իշխող ուժը պարտավոր է գիտակցել, որ պետության հիմքը պետական ինստիտուտներն են ու պետական ծառայողները, և ոչ թե քաղաքական պաշտոններ զբաղեցնողները:

Ժամանակն է (նույնիսկ արդեն շատ ուշ է), որ քաղաքական պաշտոններ զբաղեցնողները հստակ գիտակցեն և հասկանան, որ հենց պետական ծառայողներն են դիմավորելու, սովորեցնելու, հետներն աշխատելու և հետո ճանապարհելու այդ քաղաքական պաշտոններ զբաղեցնողներին: Հետո նորից է սկսվելու այս շրջափուլը:

Ես եղել և մնացել եմ համոզմանս, որ պետական ծառայողները քաղաքական այրերից մի գանի գլուխ բարձր դիրք ունեն: Ուստի չեմ հանդուրժել երբեք, որ կուսակցա-քաղաքական դեմքերը պետական ծառայողների հանդեպ հարգանքից բացի որևէ այլ վերաբերմունք ունենան:

Ես ամոթից կմեռնեի, եթե լինեի պետական ծառայող ու իմ հասցեին վարչապետն ասեր, որ մենք, բոլոր պետական ծառայողներս, անպիտան ենք…

Պատվարժան պետական ծառայողներ, ուժ և համբերություն ձեզ»։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ