18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

Թանկացումների նոր շրջան է սկսվելու

Տնտեսագետները վստահ են՝ Հայաստանում սկսվում է թանկացումների նոր շրջան: Էլեկտրաէներգիայի թանկացումը, բնականաբար, դառնալու է մի շարք ապրանքների թանկացման պատճառ: «Ամեն ինչ կարող եք սպասել»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը: «Ամեն մի ապրանքի մեջ կա էլեկտրաէներգիայի բաղադրիչ, ու թանկացումն էլ անխուսափելի է»,-նշեց նա:

Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի փոխնախագահ Ռուբեն Հայթյանի խոսքով էլ՝ էլեկտրաէներգիայի թանկացմանը կհաջորդեն լայն սպառման ապրանքները, առաջին անհրաժեշտության սննդամթերքը և ծառայությունները. «Էլեկտրաէներգիայի թանկացումից հետո չի կարող էլեկտրաէներգիա օգտագործող կազմակերպությունը չթանկացնել իր ծառայությունները»,-մեզ հետ զրույցում ասաց նա: 
Տնտեսագետների կանխատեսումներով՝ նախևառաջ կթանկանա հացը: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ