23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Անգործունակներ, դիլետանտներ. ՔՊ-ում վաղուց գիտեին իրենց կադրերի մասին /տեսանյութ/

Համացանցում տարածվող տեսանյութ, որտեղ Հայաստանի վարչապետի աշխատակազմի ներկայիս ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ասֆալտին է փռում և պատեպատ տալիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարկառուն թիմակիցներին՝ նրանց մեղադրելով անգործության, դիլետանտիզմի, անկազմակերպ լինելու և այլնի մեջ:

Աղաջանյանն 2017 թվականի իր ելույթում խայտառակում է ներկայիս ԱԺ փոխխոսնակներ Ալեն Սիմոնյանին և Լենա Նազարյանին, վերջինիս ամուսնուն՝ Նարեկ Բաբայանին, ով այժմյան կառավարությունում ստանձնում է պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնը, Կոտայքի ներկայիս մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին և ԿԳՄՍՆ ղեկավար Արայիկ Հարությունյանին։ Խոսքը մինչ իշխանություն գալու ժամանակահատվածին է վերաբերում, մասնավորապես, երբ Արայիկ Հարությունյանն էր կուսակցության վարչության նախագահը: Էդուարդ Աղաջանյանը խոսում էր ՔՊ-ի հրաժարական տված վարչակազմից և մատնանշում ճիշտ այն խնդիրները, որոնց այժմ բախվում է ժողովուրդը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ