15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանը ներկայացնող Սուրեն Առուստամյանը “Նոր ալիք”-ում ելույթ կունենա 10 համարի ներքո /վիդեո/

Լատվիայի Յուրմալա քաղաքում շարունակվում է թեժ ամառը: “Նոր ալիք-2012″ երաժշտական միջազգային մրցույթի մասնակիցները, որոնք հուլիսի 14-ին ժամանել են Յուրմալա, մեծ ոգեւորությամբ եւ խիտ գրաֆիկով պատրաստվում են  մրցույթին: Մասնակիցների գրեթե ողջ ժամանակը  հագեցած է փորձերով:

Մինչ Յուրմալա ժամանելը, մայրաքաղաք Ռիգայում մասնակցիներին դիմավորել են քաղաքի բնակիչները, երիտասարդ կատարողներից  ոմանք նույնիսկ երգել են օդանավակայանում:

Յուրմալայի հյուրանոցներն արդեն լի են այցելուներով, ոմանք համարներ են պատվիրել նույնիսկ տարվա սկզբին, ավելի հեռատեսները` նախորդ տարվա “Նոր ալիք“-ից անմիջապես հետո:

Նախօրեն` հուլիսի 18-ին,  կայացավ մրցույթի առաջին վիճակահանությունը, ըստ որի մասնակիցները ելույթ կունենան մրցութային 2-րդ օրը, երբ պետք է կատարեն երկրի հիմնը: Վիճակահանությունից առաջ մասնակիցների հետ զրույցից պարզվել է, որ նրանց մեծ մասը չեն սիրում մեկ թիվը, շատերը նախընտրում են 13-ը եւ 7-ը: Նախընտրությունները մնացին ետեւում, քանի որ արդեն բոլորն ընտրել են իրենց ելույթային համարները: Հայաստանը ներկայացնող մասնակիցը` երաժիշտ, կիթառահար Սուրեն Առուստամյանը, ով եւս 7 թիվը նախընտրողների շարքում է, ելույթ կունենա 10 համարի ներքո: Իսկ երջանիկ 7 համարը բաժին է ընկել լատվիական “Framest” խմբին: Առաջինը ելույթ կունենա Չինաստանի մասնակիցը: Ինչեւէ, սիրված կամ չսիրված թվերն ընտրելը այս պարագայում անկարեւոր է, առաջնայինը լավ ելույթն է, ինչի կապակցությամբ մեր երկիրն այս տարի մտահոգվելու առիթ չունի:

Հիշեցնենք, որ “Նոր ալիք-2012″ մրցույթը կկայանա հուլիսի 24-29-ը: Հայաստանի ներկայացուցիչ Սուրեն Առուստամյանը կներկայացնի 3 երգ` “Ով սիրուն, սիրուն”-ը բլյուզային մշակմամբ` որպես երկրի հիթ, Էրիք Քլեփթոնի “Change the World”  եւ հեղինակային  “Get it Around” երգերը:

http://youtu.be/yQ8wsamqSeQ

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ