20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Երեք «ԿամԱԶ»-ների դիմաց Հայկ Մարությանն օրինականացրել է Սամվել Ալեքսանյանի կնոջը պատկանող 6 հա տարածքով ինքնակամ կառույցը. Դավիթ Խաժակյան (Տեսանյութ)

Երևանի քաղաքապետարանը քաղաքի կառուցապատումը վերածել է առևտրի, Facebook-ի ուղիղ եթերում հայտարարեց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։

«Իմ ձեռքի տակ է գտնվում քաղաքապետի որոշումը՝ վերնագրված՝ Մալաթիա Սեբաստիա Օհանով 15/1 հասցեում սեփականության իրավունքով քաղաքացի Շողերինա Մկրտչյանին պատկանող հողամասում գտնվող ինքնակամ կառույցը օրինականացնելու մասին։ Խոսքը գնում է 5842 մ/ք ինքնակամ կառույցի մասին՝ շուրջ 6 հա, որը քաղաքապետը, իր որոշմամբ, օրինականացրել է։ Եթե դուք մտաբերեք այս անուն-ազգանունը, այն համապատասխանում է Սամվել Ալեքսանյանի կնոջ անուն-ազգանվան հետ, իսկ Օհանով 15/1-ն այն հասցեն է, որտեղ գրանցված է «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցը», – հայտարարեց Խաժակյանը։

Դավիթ Խաժակյանն ընդգծեց, թե կառույցը օրինականացվել է այն երեք աղբատար «ԿամԱԶ»-ների դիմաց, ինչը տվել է «Ալեքս ընդ հոլդինգ» ընկերությունը քաղաքապետարանին։

 

«Հայկ Մարությանը խախտել է բոլոր բարերարության նորմերը, ամիսներ շարունակ դա թաքցրել է բնակիչներից։ Երբ իրեն ու իր մամուլի խոսնակին ուղիղ հարց են տվել՝ արդյոք Սամվել Ալեքսանյանը ինչ-որ գույք է տվել քաղաքապետարանին, նա հերքել է՝ ասելով, որ դա սուտ տեղեկություն է», – ասաց «Լույս» խմբակցության ղեկավարը։

«Սա բացահայտ կոռուպցիա է», – ասաց Խաժակյանը՝ ընդգծելով, որ իրավապահ մարմիննները սրանով պետք է զբաղվեն։

Մանրամասն՝ տեսանյութում։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ