23 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Ի՞նչ գործ ունի վարչապետի կայքում Արցախի մասին այս ձեւակերպումը. քաղաքագետ

Հայաստանը, Արցախը, Սփյուռքը, հայկական լոբբին արդեն 30 տարի նստատեղը պատռում ա, որ աշխարհն ընդունի, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ոչ թե տարածքային վեճ է Հայաստանի ու Ադրբեջանի միջև, այլ ազգերի ինքնորոշման կենացմահու կռիվ է՝ ընդդեմ ագրեսոր հարևանի։ Ավելին՝ մենք ասել ենք՝ Հայաստանը թեմայի մեջ չէ, ընդամենն ապահովում է Արցախի հայրենակիցների անվտանգությունը։ Դեմ չեք, չէ՞, որ այդպես է։

Թեև այս մոտեցումը մեծ հաշվով ողջ աշխարհին ուղտի տեղ դնել է, բայց պիտի ասեմ, որ դա մեզ հաջողվել է, ու ի տարբերություն Աբխազիայի, Օսիայի, Մերձդնեստրի, հիմա նաև Ղրիմի ու Դոնբասի, Ղարաբաղը երբեք միջազգային փաստաթղթերում ու դիվանագիտության մեջ չի հիշատակվել, որպես տարածքային վեճ (մեծ հաշվով՝ մեզ արված զիջում է աշխարհի կողմից)։

Հիմա որևէ մեկը կարող է ինձ բացատրել՝ ի՞նչ գործ ունի ՀՀ Վարչապետի պաշտոնական կայքում «Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի վերահսկողության համար պատերազմի» ձևակերպումը։

Մինչ ոմանք կսկսեն սուտի կռուտիտներ մտածել, ես ասեմ։ Հանձնարարվել է թարգմանել և վարչապետի կայքում դնել Նիկոլ Փաշինյանի՝ «Կորիերե դե լա Սերա» թերթին տված հարցազրույցը, իսկ կատարողները չհասկանալով՝ ինչն ինչոց է, թարգմանել են նաև թերթի խմբագրության կողմից պատրաստած հակիրճ տեղեկանքը։

Արդյունքում՝ ՀՀ վարչապետի կայքում այլևս արձանագրված է, որ այո, Հայաստանն ու Ադրբեջանը պատերազմում են՝ հանուն Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերահսկողության

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ