Նիկոլ Փաշինյանի խորհրդականը կոչ է անում հավաքականի ավագի թեւկապից զրկել Հենրիխ Մխիթարյանին

Հայկական ֆուտբոլի ողբերգությունը ունի տասնամյակների հիմք։ Տեղային, կարճաժամկետ հաջողությունները հետ են շպրտել երկարաժամկետ նպատակները։ Ամեն անգամ աշխարհի կամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ դուրս գալուն պակասում է մի փոքր եթե։ Եթե սրան հաղթեինք, եթե սա խաղար, եթե… Եթե…
• ֆուտբոլային ենթակառուցվածքներ՝ լիքը ստադիոններ ու փոքր դաշտեր, ֆանտաստիկ ազգային ստադիոն,
• մանկապատանեկան ֆուտբոլի մասսայականացում՝ նախկին Կաշվե գնդակի ձևաչափի ներդրում,
• Հայաստանի առաջնությունում աստիճանաբար լեգիոներների լիմիտի ներդրում՝ բարձրագույն խմբում առաջին 20 ռմբարկուների մեջ ընդամենը 2 հայ կա,
• ֆուտբոլային ներդրումների աջակցության պետական համալիր ծրագրերի իրականացում,
• ազգային հավաքականի մթնոլորտի կտրուկ փոփոխություն՝ ընդհուպ ավագի փոփոխություն, ով այսօր մեղմ ասած թքած ունի հավաքականի վրա,
ՀՀ վարչապետի խորհրդական, ՀՖՖ Ներքին աուդիտի և համապատասխանության կոմիտեի նախագահ Մեսրոպ Առաքելյան