20 Դեկտեմբերի, Saturday, 2025
KFC

Գյումրիում ԲՀԿ-ի թեկնածուն հայտնի է

ԲՀԿ-ն որոշել է Գյումրիում կայանալիք քաղաքապետի ընտրություններում առաջադրել թիվ 35 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրված ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանի թեկնածությունը: “Որոշման հիմքում ընկած է բացառապես գյումրեցիների շրջանում անցկացված հարցումը, ըստ որի հնարավոր թեկնածուների շրջանում գյումրեցիները վստահության քվեն տվել են Սամվել Բալասանյանին” ,-Henaran.am-ին փոխանցեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Ի դեպ նշենք, որ այսօր Ա1+-ը տեղեկություն տարածեց, այն մասին, որ Սամվել Բալասանյանը ՀՀ նախագահական նստավայրում հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ, ինչը լրավամիջոցի հետ զրույցում ՀՀ նախագահի խոսնակ Արմեն Արզումանյանը չի հերքել:

Նաիրա Զոհրաբյանն ասաց նաեւ, որ այս պահի դրությամբ ԲՀԿ-ն չի քննարկել թիվ 35 ընտրատարածքում անցկացվելիք արտահերթ ընտրություններում թեկնածու առաջադրելու հարցը: Նա նաեւ տեղեկացրեց, որ Մարտուն Գրիգորյանի թեկնածությունն առաջադրելու հարց ԲՀԿ-ն չի քննարկել, քանի որ վերջինս հայտարարել է, որ առաջադրվելու մտադրություն չունի:

Հիշեցնենք, որ սեպտեմբերին Հայաստանում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ