10 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

Հրայր Թովմասյանի հեռացումը երբեք մեր թիմի թիվ մեկ խնդիրը չի եղել. ԱԺ նախագահ

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականը իշխող քաղաքական ուժի թիվ մեկ օրակարգը չէ, լրագրողներին ասաց ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

«Հրայր Թովմասյանի հեռացումը երբեք թիվ մեկ, ոչ էլ թիվ երկու, ոչ էլ երեք, ոչ էլ թիվ հինգ խնդիրը չի եղել: Մենք մեր առջև դրած թվով մի քանի տասնյակ խնդիրը լուծում և լուծել ենք: Չգիտեմ՝ ով իրեն ինչ է ներշնչել: Ես շարունակում եմ ՍԴ մթնոլորտը «ճգնաժամ» բառով նկարագրել», – ասաց ԱԺ նախագահը:

Հիշեցնենք՝ այսօր ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը հայտարարել էր, որ իր կալանավորումը Հրայր Թովմասյանի հրաժարականին հասնելու նպատակ ուներ:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ