Քայլոները վախենո՞ւմ են «գոմիկի բազարի» տակ մնալ
Այն, որ Արարատ Միրզոյանի նյարդերը, պատկերավոր ասած, տեղի են տալիս, բավականին պարզ երեւաց ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի հետ նրա ընդհարումից: Մինչդեռ պատգամավորը առաջարկում էր «Ընտանեկան օրենսգրքի» երկու լրացում, որոնցից մեկով արգելվում է նույնասեռական ամուսնությունը, իսկ մյուսով` նույնասեռականների կողմից երեխա որդեգրելը:
Ինչի՞ց վախեցավ Արարատ Միրզոյանը,-հարցնում է »Իրավունքը» եւ մասնավորեցնում.
«Գեւորգ Պետրոսյանը, մասնավորապես, մատնանշեց նույնասեռականների կողմից երեխա որդեգրելու անընդունելիությունը. «Ես եւ մեր խմբակցությունը դեմ է, որ ավանդական արժեհամակարգը գնդակահարվի: Բայց ի՞նչ է նշանակում երկու համասեռամոլ երեխա որդեգրեն, էդ երեխան ի՞նչ է մեծանալու: Որ էսպես խոսում եմ, ասում եք` մուննաթով ես խոսում, բա ո՞նց խոսամ, ծափ տա՞մ էս թեմայով, ո՞վ ինձ կհասկանա: Թող նախագիծը վերցնի, մեկ ուրիշը ներկայացնի, բայց եկեք պաշտպանենք մեր արժեհամակարգը: Լավ, ամուսնությանը կողմ եղաք, գոնե սրան դեմ եղեք: Չեմ ուզում վիրավորել ոչ մեկին, բայց հիմա ով դեմ է քվեարկելու, էդ մարդը կուզենա՞ր իր ընտանիքում նման երեւույթ տեսնել»:
Եվ այդտեղ Արարատ Միրզոյանն ամեն ինչ իր վրա վերցրեց. «Պարո՛ն Պետրոսյան, ի՞նչ եք խոսում, ասում է` դուք կուզանաք ձեր ընտանիքում… էդ ի՞նչ անձնավորված բաներ են, մի հատ էլ քֆուր դնեիք քվեարկելու վրա»: Եվ նյարդայնացած կարգադրեց գտնել ԱԺ կանոնակարգի այն հոդվածը, որով կարգավորվում է պատգամավորի ձայնից զրկելու կամ դահլիճից հեռացնելու հարցը: Հոգեբան պետք չէ լինել հասկանալու համար, որ ԱԺ նախագահը դա, ընկալեց որպես, պատկերավոր ասած`«գոմիկի բազար» բացելու ընթացք:
Ու, խոշոր հաշվով, այդպիսի մտավախություն ե՛ւ նա, ե՛ւ գործնականում բոլոր «քայլոները» պետք է որ ունենան, քանզի մի կողմից` Նիկոլը պարզ եւ հրապարակավ հասկացրել է, որ տխրահռչակ Ստամբուլյան կոնվենցիան պետք է ընդունվի, մյուս կողմից էլ` հրապարակավ զորակցել է ազգապիղծ բոլոր առաջարկություններին, որ հնչեցրել են նախարարներ Արայիկ Հարությունյանն ու Զարուհի Բաթոյանը: Իսկ այն, որ նեղ շրջանակում նույն Նիկոլն ասել է, որ կրթությունը պղծելու դեմ անգամ 10 հազար ցուցարարներ իր համար մեկ ցենտի արժեք չունեն, նշանակում է, որ նա ոտուգլխով տեր է կանգնում այդ ամեն ինչին եւ պատրաստ է առճակատել ժողովրդի հետ:
Հիմա ումի՞ց ավելի շատ վախենան քայլոները` Նիկոլի՞ց, որ նրանց գլխին ցանկացած փորձանք կարող է բերել ամենաանկանխատեսելի ձեւով, թե՞ ժողովրդից, որի մեջ չեն կարողանալու ապրել տարատեսակ պղծությունները սեփական քվեով վավերացնելուց հետո:
Այդ վախերի դրսեւորումներից մեկը, օրինակ, նա էր, որ Նիկոլի մտերմագույն Հակոբ Սիմիդյանը շատ բարձր տոնով զրուցեց ձեռնպահ քվեարկած քայլո պատգամավորի հետ: Որոշ քայլոներ պարզապես խուսափեցին քվեարկելուց, մեջները գտնվեցին ձեռնպահ քվեարկողներ եւ անգամ մեկ հոգի կողմ քվեարկեց, իսկ ընդհանուր առմամբ կարելի է պատկերացնել իշխող խմբակցության հոգեվիճակը: Պարզ է, որ հենց մոտենա Նիկոլի անկման պահը, բացառությամբ մի քանիսի, բոլորը կառաջնորդվեն «հրիր ընկնողին» սկզբունքով ու դա կանեն բավականին խանդավառ»: