29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Վտանգավոր սահման: Հայերն աշխարհի ամենազայրացած ժողովուրդն են. Փաստ

Գրեթե յուրաքանչյուր մարդ առօրյա կյանքում զայրույթ է ապրում, որն իրենից հուզական պոռթկում է ներկայացնում: Մարդկանց մոտ զայրույթ է առաջանում՝ կապված ընտանիքում, աշխատավայրում և կյանքի տարբեր ոլորտներում ծագած խնդիրների հետ: 

Համընդհանուր զայրույթի տեղիք կարող են տալ իշխանությունների պահվածքը, հասարակական ու քաղաքական հարաբերությունները և այլն: 

«Գելլափ» գլոբալ վերլուծությունների ու հետազոտությունների ընկերությունը 2019 թվականի ապրիլին հետազոտություն է իրականացրել՝ պարզելու, թե որքա՞ն զայրացած են մարդիկ աշխարհում, ու որո՞նք են ամենազայրացած երկրները: 

Այդ հետազոտություններն ամփոփվել են «Գելլափի» 2019 թվականի Համաշխարհային զգացմունքների զեկույցում, որը ներառում է նաև հույզերի չափումը (զայրույթի մակարդակը) աշխարհի 143 երկրում: 

Ըստ հետազոտության, զայրույթը առավել հաճախ դրսևորվում է հատկապես Մերձավոր Արևելքում: Սակայն այս զեկույցը հատուկ ուշադրության չէր արժանանա, եթե զայրույթի ամենաբարձր ցուցանիշը Հայաստանում գրանցված չլիներ: «Գելլափը» պարզել է, որ Հայաստանում մարդկանց 45 տոկոսը «երեկ շատ է զայրացել»:

Այն, որ Հայաստանում զայրույթի ցուցանիշն ամենաբարձրն է 143 երկրների շարքում, ինքնին մտահոգիչ է: Սակայն էլ ավելի մտահոգիչ է այն հանգամանքը, որ ամբողջ 2019 թվականի համանման ուսումնասիրության արդյունքները, ամենայն հավանականությամբ, պակաս խայտառակ չեն լինելու: 

Ավելին՝ չի բացառվում, որ 45 տոկոսանոց նիշը բարձրանա: Իսկ դրա համար կան բոլոր «բարենպաստ» պայմանները: 

Փաստացի իշխանափոխությունը ոչ միայն դրական ազդեցություն չի ունեցել մարդկանց հուզական վիճակի վրա, այլ ընդհակառակը, քաղաքացիների հույսերը, որ կապված են ներկա իշխանությունների հետ, չեն արդարացրել իրենց: 

Չկա տնտեսական այն թռիչքային զարգացումը, որ խոստացել էր Փաշինյանը, հասարակությունը բաժանված է սևերի և սպիտակների, աճում է ատելության և թշնամանքի մթնոլորտը, գոյություն չունի երկրի զարգացման տեսլական:

Այս բոլոր պատճառներին գումարվում է նաև մեկը, որը հասարակության շրջանում լուրջ զայրույթի պոռթկման տեղիք է տալիս: 

Այն վերաբերում է ազգային արժեքների պահպանման դեմ ուղղված նախաձեռնությունների իրականացմանը, որոնք իշխանությունների կողմից հատուկ աջակցություն են ստանում և ներկայացվում են առաջադիմության քողի ներքո: 

Ու փաստն այն է, որ մարդկանց համար առավել սուր զայրույթի պատճառ կարող է լինել ոչ այնքան սոցիալական ծանր դրությունը, որքան իրենց ինքնության դեմ սկսված արշավը: 

Ուստի պատահական չէ, որ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցը, կրթական համակարգում հայագիտական առարկաների դերի նվազեցմանն ուղղված քաղաքականությունը, հասարակության կողմից ընդունված արժեքներին հակասող բովանդակություն ունեցող ֆիլմերի և միջոցառումների ֆինանսավորումը հանրային լուրջ դիմադրության հանդիպեցին և զայրույթի ալիք առաջ բերեցին:

Զայրույթի վերաբերյալ «Գելլափի» զեկույցը իշխանությունների համար պետք է լուրջ ազդանշան դառնա՝ հասկանալու, որ իրենց կողմից տարվող քաղաքականությունը լուրջ վերանայումների կարիք ունի, քանի որ հասարակության ներսում բացասական հույզերի պոռթկումներ են տեղի ունենում: 

Եթե անցած տարի անձամբ Փաշինյանի կողմից հանրության բացասական հույզերը միտումնավոր ուղղորդվում էին նախկին իշխանությունների ուղղությամբ, ապա այդ ատելությունը և զայրույթը իր վեկտորը փոխել է դեպի ներկայիս իշխանությունների կողմը, ավելին, դա սկսել է ուղղվել համատարած բոլորի վրա: 

Այսինքն, բոլորս բոլորիս սկսել ենք ատել, վիրավորել, անպատվել, բոլորս բոլորիս վրա զայրացած ենք:

Իշխանությունները պետք է նաև գիտակցեն, որ չի կարելի խաղալ հանրության նյարդերի հետ, մի կողմից՝ հայտարարել կոռուպցիայի դեմ պայքարի մասին, ձերբակալությունների շոուներ կազմակերպել, իսկ մյուս կողմից՝ քողարկել բյուջեից իրենց ճոխ ծախսերը, ինչպես տեղի ունեցավ նախարարների աշխատավարձը հանրությունից գաղտնի բարձրացնելու դեպքում: Ուստի լիովին տրամաբանական է, որ հասարակության ներսում դժգոհությունները խորանում են: Վերջապես, վաղուց ժամանակն է դադարել հասարակության մեջ պարբերաբար թշնամիներ ու դավադիրներ «հորինել», դա ծայրահեղ վատ հետևանքներով է հղի»,- ասաց թերթի աղբյուրը:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ