05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Լարվածության հետագա կրճատումը կարող է նպաստել Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացին. Լավրով

Ռուսաստանը ողջունում է սահմանին և Ղարաբաղյան հակամարտության շփման գծում հարաբերական կայունության պահպանումը, ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ հայկական «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում:

«Ենթադրում ենք, որ լարվածության հետագա նվազումը կարող է նպաստել բանակցային գործընթացի համար մթնոլորտի ձևավորմանը: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի խնդրին՝ այն ամենաբարդերից մեկն է», – ասել է նա:

 

Ըստ ՌԴ արտգործնախարարի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարները բազմիցս հայտարարել են, որ կարգավիճակը պետք է որոշվի բանակցությունների ընթացքում՝ քաղաքական ճանապարհով, կամքի օրինական պարտադիր դրսևորման հիման վրա:

«Այդ աշխատանքի կարգավորումները, ներառյալ՝ կազմակերպչական ասպեկտները, կողմերը դեռ պետք է համաձայնեցնեն», – նշել է Լավրովը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ