06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Միանգամայն անընդունելի է ազգային լինելության գրավական հայոց լեզվի դեմ ոտնձգության նախատեսումը. Պահպանողական և «ԺՀ» կուսակցությունները հայտարարություն են տարածել

2018թ.-ին Հայաստանում ձևավորված ժողովրդի իշխանությանը բաժին են հասել տարածաշրջանային, արտաքին և ներքին քաղաքական լրջագույն մարտահրավերներ: Դրանց դիմագրավելու ջանքերը սկսել են երբեմն հակառակ արդյունքի հանգեցնել: Հատկապես մտահոգիչ են պետականության հիմքը կազմող հոգևոր անվտանգության անտեսումն ու պետական ինստիտուտների հեղինակազրկումը:

Միանգամայն անընդունելի են՝

·            ազգային լինելության առաջին գրավական հայոց լեզվի դեմ՝ առայժմ շրջանառվող լուրերի մակարդակով ոտնձգության նախատեսումը,

·            արդարամտության արժեքի և արդարադատության համակարգի կաթվածահարությունը, անցումային արդարադատության ներդրման հապաղումը,

·            ուժային կառույցների անվերահսկելի վիճակը և դրանից բխող երբեմն սանձարձակ վարքագիծը,

·            նորաթուխ պաշտոնյաների անձեռնահասությունը և նրանց նշանակման չափորոշիչները,

·            «իզմ»-երից հրաժարվելու հռչակված սկզբունքի առաջ բերած քաղաքական համակարգի բացակայությունը՝ ի դեմս ապաքաղաքական, տարատեսակ ուժերի ու կենտրոնների ծառայած պատգամավորներով Խորհրդարանի և պետականավարման բազմակուսակցական լղոզված համակարգի,

·            տնտեսական մոդելի և խաղի կանոնների անփոփոխությունը:

2018թ. ժողովրդական ընդվզման արդյունքում ստեղծված պատմական այս հնարավորությունը լրջագույն պաշտպանության և իրացման կարիք ունի, և գալիք զարգացումների համար պատասխանատու են Կառավարությունն ու բեկորացված քաղաքական դաշտն ամբողջությամբ:

2007թ. ՀՀ ԱԺ նախընտրական «Իմպիչմենտ» դաշինքի՝

Պահպանողական կուսակցություն՝ Միքայէլ Հայրապետեան

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցություն՝     Պետրոս Մակեյան

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ