11 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

Հանրայինը՝ իր ոճով

«Մեդիա պաշտպանը» հայտնում է․ «Հանրային հեռուստաընկերության նոյեմբերի 2-ի լուրերի գլխավոր թողարկմանն անդրադարձ կար ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի ֆեյսբուքյան հրապարակմանը, ըստ որի՝ նա առաջարկում է ՍԴ անդամներին դատավորներով փոխարինելու գործընթաց սկսել։ Ռեպորտաժն ամբողջությամբ կառուցված էր Վահե Գրիգորյանի հրապարակման վրա։ ՍԴ աշխատակազմից կամ որևէ այլ դատավորից լրագրողը չէր փորձել մեկնաբանություն ստանալ հրապարակման վերաբերյալ։ Ըստ այդմ՝ ռեպորտաժը միակողմանի էր ստացվել։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը մեկ անգամ չէ, որ նկատում է ՍԴ-ի ու, մասնավորապես, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ Հանրային հեռուստաընկերության իշխանություններին աջակցող քաղաքականությունը։ Ըստ էության, փորձ է արվում Հրայր Թովմասյանին վարկաբեկել, իսկ Վահե Գրիգորյանին ներկայացնել դրական լույսի ներքո»։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ