26 Օգոստոսի, Երեքշաբթի, 2025
KFC

Դավիթ Սանասարյանը մեղադրում է

ՀՀ պետական վերահսկողության ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանից գումար պահանջելու հրապարակման հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 182-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Այս մասին հայտնել է  Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

«Դատախազությունը քրեադատավարական կարգով ստուգելու եւ ընթացքը լուծելու նպատակով Ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն է ուղարկել լրատվամիջոցներում հրապարակված «Սանասարյանը երեխայի ծնողներին մեղադրում է շանտաժի մեջ» վերտառությամբ նյութը: Դրա հիման վրա ոստիկանության Էրեբունու բաժնում նախապատրաստված նյութերով տվյալներ են ստացվել այն մասին, որ Դավիթ Սանասարյանը սեպտեմբերի 12-ին վրաերթի է ենթարկել անչափահաս Ա.Ղ.-ին, որի մայրը հեռախոսազրույցի ընթացքում Դավիթ Սանասարյանից պահանջել է գումար՝ սպառնալով, որ գումարը չտալու դեպքում նրա վերաբերյալ արատավորող տեղեկություն կհայտնի լրատվամիջոցներին»,- նշել է Արևիկ Խաչատրյանը։

Ոստիկանության Էրեբունու բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով.

Նախաքննության կատարման համար քրեական գործը Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազությունից ուղարկվել է նույն վարչական շրջանների քննչական բաժին: Հարուցված քրեական գործերով իրականացվելիք լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննությամբ կպարզվեն դեպքի բոլոր հանգամանքները եւ իրավական գնահատականներ կտրվեն դրանց առնչություն ունեցող բոլոր անձանց գործողություններին։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ