11 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Երկրի ղեկավարի խոսնակը խոսելուց առաջ կարիք ունի մտածելու․ փաստաբան

Վարչապետի խոսնակը հայտարարում է, որ գնդապետ Հովհաննես Քոչարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից քաղաքական հայտարարություն անելու պատճառով։

Փաստորեն քաղաքական հայտարարություն է որակվել ոստիկանությանը վերաբերող օրենքի կոնկրետ նախագծի վերաբերյալ ոստիկանության ներկայացուցիչ Հ.Քոչարյանի հնչեցված կարծիքը։

Ես այնուամենայնիվ մնում եմ այն կարծիքին, որ երկրի ղեկավարի խոսնակը խոսելուց առաջ կարիք ունի մտածելու։ Այդ նախագծի վերաբերյալ կարծիք արտահայտելը ոչ միայն չի կարող որակվել իբրև քաղաքական, այլև ոստիկանության ներկայացուցչի պատրականությունն էր ծանոթանալ օրենքի նախագծին ու դրա վերաբերյալ հայտնել կարծիք։

Իսկ եթե Հ.Քոչարյանն, օրինակ, կողմ արտահայտվեր նախագծին, խոսնակը կրկի՞ն քաղաքական էր գնահատելու այդ հայտարարությունը, ու արդյոք Հ.Քոչարյանը կրկի՞ն ազատվելու էր պաշտոնից։

Այս ամենը նմանվում է բրեժնևյան ժամանակների կառավարման մեթոդներին, որոնց չդիմացավ անգամ Խորհրդային Միությունը; 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ