27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Պաշտոնի բարձրացում, գեներալի կոչում: Հայրապետովին առաջարկել են կեղծ ցուցմունք տալ Քոչարյանի դեմ. Փաստ

ՊՊԾ նախկին պետ, գեներալ Գրիգորի Հայրապետովի աշխատանքից հեռացման գլխավոր պատճառը եղել է 2001թ. սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը «Առագաստ» սրճարանում Պողոս Պողոսյանի սպանության վերաբերյալ քրեական գործի՝ իշխանության կողմից նորովի բացումը։

Նշյալ աղբյուրի փոխանցմամբ, Հայրապետովին առաջարկվել է ցուցմունք տալ այդ գործի հետ կապված, «հիշել» և ասել, որ Ռոբերտ Քոչարյանն է հանձնարարել Պողոսյանին ծեծել։

Սակայն Հայրապետովը հրաժարվել է՝ ասելով, թե ինքը չի կարող նման ցուցմունք տալ, քանի որ դա իրականությանը չի համապատասխանում։ Առաջարկողն  սկսել է «երեսով տալ», որ նրան նոր իշխանությունը լավ է վերաբերվել, պաշտոնի բարձրացում է արվել, գեներալի կոչում են տվել: Այդուամենայնիվ, Հայրապետովը հրաժարվել է՝ նշելով, որ այդպես չի եղել՝ խնդրելով իրեն չխառնել քաղաքական հաշիվների մեջ։

Հայրապետովին ժամանակ են տվել մտածելու և, տեսնելով, որ կոմպրոմատ էլ չկա վրան, առանց զգուշացնելու հրամանը տվել ու ազատել են աշխատանքից։

Մեր աղբյուրը նաև հավելեց, որ ՊՊԾ այլ սպաների ևս, որոնք այդ օրը ուղեկցել են Ռոբերտ Քոչարյանին ու Շառլ Ազնավուրին, նույն առաջարկով դիմել են, սակայն դեռևս արդյունքներ չկան։ Ոչ ոք չի համաձայնում կեղծ ցուցմունք տալ։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ