27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մենք Սիրիայի հողերի վրա աչք չունենք. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մեկնաբանելով Սիրիայի հյուսիսում անցկացվող ռազմական գործողությունները, հայտարարել է, որ Թուրքիան աչք չունի Սիրիայի հողերի վրա և հանդես է գալիս Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման օգտին: Այս մասին տեղեկացնում է Sabah պարբերականը:

 

«Մենք աչք չունենք Սիրիայի հողերի վրա: Մենք խոչընդոտում ենք բոլոր նրանց, ովքեր ուզում են բաժանել և մասնատել Սիրիան»,-ասել է Թուրքիայի նախագահը:

Էրդողանը նաև հերքել է այն լուրերը, ըստ որոնց գործողությունների տարածքում գտնվող բանտերից փախել են «Իսլամական պետության» ահաբեկիչներ:

 

«Այդ լուրը սադրանք է՝ ուղղված ԱՄՆ-ին և Եվրոպային»,- ասել է թուրք առաջնորդը:

Նա նաև նշել է, որ ռազմական գործողությունների հետևանքով ոչ մի խնդիր չի առաջացել Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերություններում:

«Սոչիում, Թեհրանում և Անկարայում ձեռք բերված պայմանավորվածությունները հաջողությամբ կատարվում են: Խնդիրների առաջացման դեպքում ես կարող եմ 24 ժամում կապվել ՌԴ նախագահի հետ»,-նշել է Էրդողանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել է Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ, Ռաս էլ Այն քաղաքներին ու այլ բնակավայրերի: Նպատակը տարածքը «ՔԱԿ-ի ահաբեկիչներից մաքրելն է», այնտեղ անվտանգության գոտի ստեղծելն ու 3-4 միլիոն սիրիացի փախստականներին այնտեղ բնակեցնելը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ