11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Այդ ուսուցիչներին բարձր աշխատավարձ ստանալու հնարավորություն կտրվի

 

ՀՀ կառավարությունն այսօր որոշում ընդունեց ՛՛Այբ՛՛ կրթական հիմնադրամի հետ համատեղ հիմնադրել ՛՛Կրթության գերազանցության ազգային կենտրոն՛՛ հիմնադրամ, սահմանել, որ հիմնադրամում ՀՀ անունից հանդես եկող պետական կառավարման լիազոր մարմինն է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը: Կրթության զարգացման 2011-2015թթ. պետական ծրագրի համաձայն ոլորտի բարեփոխումն արագացնելու և արդյունավետ դարձնելու համար անհրաժեշտ է կիրառել այն նմանօրինակ կենտրոնների միջոցով զարգացնելու մոտեցումը: Դրա համար անհրաժեշտ է կրթական համակարգ ներգրավել լավագույն կադրերին, կիրառել միջազգային փորձը, բացահայտել և խրախուսել լավագույն արդյունք ցուցաբերած ուսուցիչներին, զարգացնել մանկավարժների ազգային հավաստագրման ծրագիրը և այլն: 

Լրագրողների հետ զրույցում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ասաց, որ սրա միջոցով Հայաստանում կտարածվի միջազգային լավագույն փորձը՝ ուսուցիչների վերապատրաստման և շարունակական կրթության: ՛՛Հիմք են ծառայելու անգլիական կրթական մոդելները, դրանք հայաֆիկացվելու են, և այն ուսուցիչները, որ կանցնեն այդ վերապատրաստումը, և նրանք կստանան հնարավորություն ավելի բարձր աշխատավարձ ստանալու՛՛:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ