Դատավորը, չունենալով ինձ կալանավորելու համար որևէ հիմք, ընդունեց ինձ կալանավորելու որոշում. Արա Վարդանյան
![](https://henaran.am/wp-content/uploads/2019/10/638598.jpg)
Իմ շատ սիրելի ընկերներ,
Քանի գտնվում եմ անազատության մեջ, որոշել եմ գրեմ պոստերս, այնուհետև կնոջս միձոցով տեղադրել իմ էջում: Նախ հաճախ չի ստացվի, բայց դե ‘чем богаты, тому и рады’
Ինչպես և նշել էի, մեր դատական համակարգը կրկին փայլատակեց, և դատավորը, չունենալով ինձ կալանավորելու համար որևէ հիմք, կրկնում եմ որևէ, ընդունեց ինձ կալանավորելու որոշում:
Գիտեք ամենախնդալուն որն է, դատավորը դեռ չէր էլ վերադարձել խորհրդակցական սենյակից, արդեն կալանավայր ուղեկցող տղաները վաղուց տեղում էին կազմ պատրաստ: Փաստորեն իրենք նախապես գիտեին թե ինչ որոշում է ընդունվելու: Ահա ձեզ ևս մեկ զանգովի արդարադատության օրինակ: Զավեշտ է, բայց փաստ է:
Տեսնե՞ս այդ նույն դատավորը գիշերը հանգիստ քնում է, անհիմն կալանավորելը չի վերածվում սարսափ երազների:
Խոսք եմ տալիս ձեզ «հարգելիներս» շատ շուտով պատասխան եք տալու ինչ որ մեկի կամքին ենթարկվելով արդարադատությունը ոչնչացնելու համար: Չեմ բացառում, որ ռեպրեսիայի մեքենան նոր հոդվածներ վրաս կդնի: Թքած ունեմ, մեկ է բոլորդ պատժվելու եք:
Ես մնում եմ նույն կարծիքիս. Հայաստանը զավթվել է օտար ուժերի կողմից և այդ ողջ պրոցեսը ունի մեկ նպատակ` ոչնչացնել մեր հայրենիքը:
Բայց սա չի հաջողվի, կասկած չունեմ:
Ես ամուր եմ ու անկոտրուն իմ ընկերների պես:
Լավ եղեք և սպասեք նոր պոստերի:
Խնդրում եմ մաքսիմալ տարածեք իմ այս պոստերը:
Շնորհակալ եմ:
Գրում է «Համահայկական հիմնադրամի» նախկին տնօրեն Արա Վարդանյանը: