06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Պարոն Նիկոլ Փաշինյան, ձեր ամենամտրիմներից մեկը ալկոհոլի ազդեցության հարձակվել է քաղաքացիների վրա, ինչո՞ւ նա կալանավորված չէ. Սոնա Աղեկյան /տեսանյութ/

«Երևանի այլընտրանքային քաղաքապետարանի» նախաձեռնող թիմը Հայելի ակումբի դռան դիմաց ասուլիս է հրավիրել: Նախաձեռնող խմբի անդամ Սոնա Աղեկյանը հայտարարեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության միանձնյա դիկտատոր է, որի իմացությամբ քաղաքական բռնաճնշումներ և հալածանքներ, ոտնձգություն է տեղի ունենում խոսքի ազատության և մարդու իրավունքների հիմնարար ազատության վրա: Նրա խոսքով՝ այն անձը, որը նախօրեին հարձակվել է «Հայելի» ակումբի վրա, իրենց ակցիայի ժամանակ ալկոհոլի ազդեցության տակ փորձել է հարվածել իրեն,նրան բողոքի ակցիայի մասնակից տղաները կարգի են հրավիրել, իսկ «արգիս կոչվածը մինչ օրս պատիժ չի կրել»: 

https://www.youtube.com/watch?v=EtNUB7wEt0A

«Պարոն Նիկոլ Փաշինյան, այս անձը, որը որերորդ անգամ հարձակվում է ՀՀ իրապես հպարտ քաղաքացիների վրա, ինչո՞ւ մինչ օրս կալանավորված չէ, որովհետեւ ձեր մտերի՞մն է»,-հարցնում է Աղեկյանը: 

Մանրամաները՝ տեսանյութում: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ