18 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

«Հանրայինի հյուրը վայ վարչապետի վույ մամլո խոսնակն էր». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հանրայինի հյուրը վայ վարչապետի վույ մամլո խոսնակն էր։ Ամբարտավանության եւ բարոյազրկության մաստեր-կլասս էր։ Լկտիության ու տգիտության տրիումֆ։

Քոչարյանի օրոք Օսկանյանի մամլո խոսնակ աշխատած, հետո Տեր-Պետրոսյանի գիրկը թռած, իսկ հիմա Նիկոլի կոստյումի ծալքերում վխտացող սույն էակը, մոռանալով իր այսօրվա շեֆի հակառուսական եւ հակաեվրասիական ճղճղոցի մասին, ասում է, թե մեզ ականջներից ձգելով են բերել ԵԱՏՄ։

Տո այ մտավոր պլեբեյ, շեֆիցդ հարցրա, թե Ռուսաստանի հանդեպ 180 աստիճանով դիրքորոշումը փոխելու, Պուտինին հրապարակավ քծնելու, իսկ տակից պոակական ֆեյքերով ինքնահաստատվելու, վրացական զլմին «լեւի» ներս թողելու, Քոչարյանի տիկնոջ հետ Պուտինի հանդիպումից սարսափելու ու ափալ-թափալ ԶՎԱՐԹՆՈՑ գնալու, հրաժեշտի գրկախառնություն մուրալու մասին գիրք չի՞ ուզում գրի։ Վերնագիրն էլ իմ կողմից նվեր. «Տակը լցնելու գարշահոտ արվեստը» »:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ