23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Երբ հյուր է գալիս, ես ամաչում եմ, որ քանդված պատերը թափվում են ներքև. Փաշինյան

«Կառավարական առանձնատներից մեկում երկու օր առաջ տեղի է ունեցել ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նեղ կազմի համար ընդունելություն:  Դա պետական գույք է: Պետական շենքերը, եթե չվերանորոգենք, 5 տարի հետո դրանք ավերակ կդառնան»,-խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց կառավարական առանձնատներում վերանորոգումների մասին:

 «Այսօր կառավարության շենքի ներքին բակն էլ է վերանորոգվում: Երբ հյուր է գալիս, ես ամաչում եմ, որ քանդված պատերը թափվում են ներքև: Պետական գույքը պետք է սպասարկվի»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է ծախսերի գաղտնի լինելուն, Փաշինյանը նշեց, որ բոլոր ծախսերն արվում են հիմնավորված. «Ի՞նչ եք ուզում, ՀՀ-ում գաղտնիք չկա: Ասացինք, ուր գնում ենք, սելֆի ենք անում, հիմա ուզում եք կարմիր թղթապանակները Հայաստանից վերացնե՞նք: Այն ծախսերը, որ արվում են, արվում են հիմնավորված»,-դիմեց Փաշինյանը հարց հնչեցնող Տիգրան Ուրիխանյանին:

«Այդ հարգելի քաղաքացուն ասեք, թող ձեզ հարց չտա, այդ բոլոր հարցերը մեզ ուղղվում են և մենք դրանց պատասխանում ենք: Թող քաղաքացիները Ձեզ չծանրաբեռնեն այդպիսի հոգսերով: Մենք մեր քաղաքացիների հարցերին կպատասխանենք, Դուք նեղություն մի կրեք»,- դիմելով Ուրիխանյանին՝ ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք, ըստ մամուլի`մոտ 2 մլն դոլար է հատկացվել Փաշինյանի կառավարական առանձնատունը հիմնանորոգելու համար: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ