Եթե ուզում ես պարոն «Պողոս» մի քիչ երկար կառավարել երկիրը, պետք է՝ օր առաջ ազատվես բոլոր սորոսականներից
Հայտնի է, որ Ուկրանիայի նոր Նախագահի թիմի մեծ մասը Սորոսի գործակալական ցանցից են եւ որոշել են անցնեն «Պլան Բ»-ի։
Ուկրանիայի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ …«Ուկրաինան հետևողականորեն պաշտպանելու է Ադրբեջանի և Վրաստանի ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տալիս, որ Ուկրաինայի քաղաքացիները Լեռնային Ղարաբաղ, Աբխազիա եւ Հարավային Օսիա այցելելիս առաջնորդվեն Ադրբեջանի եւ Վրաստանի օրենսդրությամբ։ Այս օրենքների խախտումը ենթադրում է վարչական եւ քրեական պատասխանատվություն»։
Սկսենք այնտեղից, որ մեր Արտաքին գործերի նախարարությունը խորը քուն է մտել, եւ ի վիճակի չի խնդիրը բարձրաձայնել, հասցնելով՝ միջազգային օրակարգ։ Իսկ Ուկրանիայում ապրում են հազարավոր հայեր, որոնց զրկում են Արցախ այցելելու իրենց իրավունքից։
Հ.Գ. Լեռնային Ղարաբաղի մասով այդ որոշումը բացարձակ հակաիրավական է, քանի-որ միջազգային հանրությունը Լեռնային Ղարաբաղը ճանաչում է որպես «Վիճելի տարածք», եւ դա է պատճառը, որ խնդրի կարգավորման Մադրիդյան Սկզբունքների մեջ տարածքային ամբողջականության հետ համահավասար կերպով ընդգրկել է նաեւ Ազգերի Ինքնորոշման Իրավունքը:
Հ.Գ.Գ. Եւ թե՝ ինչու մեր կառավարությունը ինչ որ քայլեր չի ձեռնարկում, ասեմ՝ մեր կառավարությունը նույնպես մեծամասնությունը սորոսականներ են։
Եւ սորոսականների շղթան սիրելի հայրենակիցներ տանում է դեպի Ադրբեջան, դա է պատճառը, որ քար լռությամբ լռում են։
Եւ վերջապես մի խորհուրդ Նիկոլին, եթե ուզում ես պարոն «Պողոս» մի քիչ երկար կառավարել երկիրը, պետք է՝ օր առաջ ազատվես բոլոր սորոսականներից, թե չէ շատ շուտ, մենք ենք քեզնից ազատվելու։
Իրինա Դանիելյան