30 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Դու պայքարեցիր հանուն իմ երկրի անկայունության, հանուն ատելության ու ստի. Անահիտ Մութաֆյանը՝ Հովհաննես Ազոյանին

Ի պատասխան սիրելի Հովհաննես Ազոյանի

Սիրելի Հովհաննե՛ս, կարդացի նամակդ, անկեղծ ուրախացա, որ սկսել ես հաճելի ոճով գրել, չնայած, որ միշտ ասել եմ քեզ, որ ոճդ գեղեցիկ է։ Հովհաննես ջան, ես ու դու գրեթե միշտ միասին ենք պայքարել մեր երկրի կայունության ու բարօրության համար, սակայն եկավ մի պահ, երբ իմ և քո հայացքները տարբերվեցին, մեր պայքարի ուղիները բաժանվեցին, բայց երբեք մենք չփորձեցինք վիրավորել միմյանց։

Սակայն այսօր դու ինձ նամակ ես գրում, որտեղ խոսում ես եղբորս մասին։ Հով ջան, ընկե՛րս, դու պայքարեցիր հանուն քո ընկերոջ, ոչ թե հանուն Հայաստանի, դու պայքարեցիր հանուն իմ երկրի անկայունության, հանուն ատելության ու ստի։

Այսօր մենք կռիվ ենք տալիս քո և ընկերներիդ բարքերի դեմ, մենք կռիվ ենք տալիս ընկերներիդ ու քո երկիր բերած անօրինականության դեմ։ Հովհաննես ջան, իմ եղբայրը այնքան պետականամետ մարդ է, որ երբեք թույլ չէր տա իրեն դեմ դուրս գալ պետությանը։ Համ էլ Հով ջան, Նարեկը երիտասարդ է, ինչ տեսնում է մեծերից, դա էլ սովորում է։

Նարեկը մի պահ շեղվեց ճիշտ ուղուց ու որոշեց գերագույն գլխավոր հրամանատարից օրինակ վերցնել։

Անահիտ Մութաֆյան

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ