14 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Փաստորեն դուք նաև ցինիկ եք. Երվանդ Վարոսյան

Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Լույսը բացվեց, տեսնենք մի իշխանական շքերթ, բոլորը բարոյագետ ու իրավաբան են դարձել։ Թե բա արդարադատության իրականացմանը խոչընդոտել, ամոթ, դատել, կախել, վառել…

Փաստորեն դուք նաև ցինիկ եք, փաստորեն «կա՞ դատավոր, որ իմ ասածը չանի»-ն, դատավոր Հրաչի «ուզի-չուզի»-ն, Ազարյանի վրա հարձակումը, Հայաստանի բոլոր դատարանների աշխատանքը խոչընդոտելը, Բալայանին գետնին տապալելը, Գրիգորյանին քրեորեն հետապնդելը, Գյուլումյանին ՍԴ դիմաց քաշքշելը հեչ… վարչապետի ու ԲԴԽ նախագահի արտահայտած մտքից դատավորին հարց տալը մե՞ջ։

Լավ, իրո՞ք դուք իշխանություն էիք ուզում, որ զուտ իշխանություն ունենաք, այսքան տարի անարդարության ու ապօրինության դեմ պայքարում էիք, որ ընդամենը դուք դա անելու հնարավորություն ստանա՞ք, երկակի ստանդարտների դեմ խոսում էիք, որ քառակի՞ն կիրառեք, լավ, էդ աթոռներին թո՞ւյն է քսած, որ ով նստում, ցինիկանում է»։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ