29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Դուք հեռվից իզուր մի ղըզղընեք, եկեք ու ապրեք Նիկոլի Հայաստանում, չեք գալու. Մարգարիտ Եսայան

margarit-3

Աժ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Փոքրոգության ցուցադրություն Լոսում

Նիկոլը գնաց Նահանգներ, ասուլիս տվեց միտինգ արեց, եւ հեռվից, դրսից, օտար ափերից հաթաթաներ հնչեցրեց հայի, հայաստանցու, երկրի, պետության, սպայի, նախկին պաշտոնյաների, նախագահների , ընտանիքների, եկեղեցու,երեխաների, իմ ու ձեր հասցեին․․Իսկ մենք դիտում եք այս խենթությունները, ինչո՞ւ ենք դիտում եւ ինչո՞ւ ազգովի չենք ասում՝ տղա ջան, չափիդ մեջ մնա, չափդ ճանաչիր։ Վստահաբար՝ նա ռուբիկոնն անցել է եւ պիտի մի հատ թափ տալ, որ զգա․․

Այո, բախտի բերմամբ եւ մեր սխալների արդյունքում դու ես այսօր վարչապետը, բայց դա ժամանակավոր է, անցողիկ, եւ ժամանակը արդեն քո դեմ է աշխատում, հետհաշվարկը սկսված է, ուրեմն, իզուր ես քեզ պատեպատ խփում, ախր, մի քեզ նայիր, քեզնից ինչ Գերագույն գլխավոր էն էլ՝ հրամանատար, բա հրամանատարն այդքան փոքրոգի կլի՞նի, քո իսկ նշանակած պաշտոնյաներին, որ հրաժարվում են այսօր հետդ աշխատել, հաթաթա ես տալիս․․․Չեմ հոգնի ասել՝ սա պետություն է եւ վերջ, սա քո թերթի խմբագրությունը չի, որտեղ ինչ կուզեիր-կանեիր, լրագրողներին կգժվացնեիր եւ կղժղժայիր, սա ՊԵՏՈՒԹՅՈՒՆ է, ուզես թե՝ ոչ, հասկանաս, թե՝ ոչ․․․

Անցած աշուն , երբ դու արդեն վարչապետ էիր, ես՝ դեռ պատգամավոր, քեզ հարց տվեցի, հարցրի՝ չեք կարծո՞ւմ, որ միտինգների շատ եք գնում, փողոցներում շատ եք ելույթներ ունենում, դուք այլեւս վարչապետ եք, նստեք եւ աշխատեք․․

Չլսեցիր այն ժամանակ, չես լսում նաեւ այսօր, բայց, լսես թե՝ ոչ, քո հետհաշվարկը սկսված է, աէրոբուս-վուայաժներդ ավարտվեցին, այլեւս չունես հեղինակություն 70 տոկոսանոց, դու մսխեցիր համաժողովրդական սերը, եւ, որքան էլ լոսերից քեզ դուխ տան, հիշիր՝ երկիրը ե՛ս եմ պահում, երկիրը երկրում, հողի վրա ապրողներն ու քրտնողներն են պահում, իզուր մի աքլորացեք․․

Հա, մի բան էլ, ինքդ տղամարդ լինելով, էդ ոնց ես խոսում ուրիշ տղամարդկանց եւ նրանց ընտանիքների մասին, ի՞նչ, կարծում ես քո ընտանիքի մասին ասելու բան չկա՞, էն էլ՝ ինչքա՛՛ն, Աննայիդ ասելիք չկա՞, Մարիամիկի՞դ, տղայի՞դ, ով իբր ծառայում է, բայց Երեւանի փողոցներում են նրան տեսնում, էն պուճուրիկին էլ թուշիկը կպաչես․․
Այսքանը՝ Նիկոլին․․

Մեր սփյուռքահայ բարեկամներին եւս երկու խոսք՝ դուք հեռվից իզուր մի ղըզղընեք, հեռվից դուդուկի ձայնը քաղցր է , եկեք ,եկեք ու ապրեք Նիկոլի Հայաստանում, չեք գալու եւ ճիշտ էլ կանեք, նախ, այստեղ ձեզ սպասող չկա եւ, հետո՝ գաք՝ ի՞նչ անեք, Նիկոլը ձեզ էլ կփռի, կբռնի-բաց կթողնի, կվիրավորի եւ կհոխորտա ձեր երեսին․․․Դեռ ոտքներդ հողին չդրած կուզեք փախչել, որովհետեւ կճանաչեք իրական Նիկոլին,այնպես, ինչպես Հայաստանում ճանաչեցին եւ հիասթափվեցին։

Մի երկու խոսք էլ սփյուռքում երգիչ-երգչուհի աշխատողներին՝ էն որ երեկ դըմփացնում էիք ու ասում, թե բռնակալությունը ավարտվել է, լո՞ւրջ էիք ասում, ախր դուք կարգին երգել չէիք կարողանում, կեղծ նոտաները ականջ էին ծակում, դուք ինչ եք հասկանում Հայաստանի Հանրապետությունից․․․Դուք անգամ դո-ն ու մի-ն եք խառնում, տղաներ եւ աղջիկներ ջան․․․

Վերջում մի քանի խոսք ԱԽՔ-ին ու Ռուբոշին՝ բալիկներ ջան, պետությունը ձեզ համար REYMA խաղալիքների խանութ չէ, շատ ավելի լուրջ բան է, եւ նախկին նախագահների հասցեին որեւէ բան ասելու համար դուք դեռ շատ խակ եք, վախենամ՝ չհասունանաք , եթե այսպես ինքնագոհ շարունակեք ապրել, երկրի նախագահներին պիտի հարգել, եւ ոչ թե նրանց հասցեին ճամարտակել…»:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ