07 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Վանեցյանին՝ արդյո՞ք ահաբեկչական խումբը առնչություն ունի հեղափոխության ու Նիկոլ Փաշինյանի իշխանությունը բռնի ձևով զավթելու հետ

Ես չգիտեմ՝ ինչ կխոսի Արթուր Վանեցյանը Նիկոլ Փաշինյանի գործունեության հետ կապված, ինձ համար ավելի կարևոր է, որպեսզի Վանեցյանի պատասխանի հետևյալ հարցին՝ 2018թ. ապրիլի 21-ին (հիշեցնեմ այդ օրերին ամբողջ Հայաստանով մեկ տեղի էին ունենում բողոքի ակցիաներ՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ) ԱԱԾ-ն հայտարարել էր, որ ՀՀ քաղաքացիներ Հ.Բ-ն և Շ.Մ-ն, ստեղծելով հանցավոր համագործակցություն և ղեկավարելով այն, նպատակադրվել են Հայաստանի Հանրապետության մի շարք բնակավայրերի, հանրային նշանակության տարբեր վայրերում հեռակառավարվող ինքնաշեն պայթուցիկ սարքերի գործադրմամբ Հայաստանի Հանրապետությունում ձևավորել համատարած վախի մթնոլորտ և, պետական իշխանության մարմինների վրա ապօրինի ճնշում գործադրելով՝ վերջիններիս առաջադրել որոշակի գործողություններ կատարելու պահանջներ: Պարոն Վանեցյանը լավ կանի, որ հստակ հանրությանը բացատրություն տա՝ արդյո՞ք այդ ահաբեկչական խումբը ինչ-որ ձևով առնչություն ունի հեղափոխության ու Նիկոլ Փաշինյանի իշխանությունը բռնի ձևով զավթելու հետ:

Աղվան Պողոսյան

քաղաքագետ

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ