23 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

”Ցանկանում եմ փոխել հավաքականի մենթալիտետը”. Շալանդ

Մայնցի «Կոֆաս Արենա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի մամուլի ասուլիսում ծոսեց այսօր կայանալիք Գերմանիայի հավաքականի դեմ ընկերական խաղի մասին:

Բեռնար Շալանդն ընդգծեց, որ շատ մտահոգված է այն փաստով, որ Արաս Օզբիլիսը չի մասնակցելու առաջիկա հանդիպմանը՝ հույս հայտնելով, որ նրա վիրահատությունը հաջող կանցնի, և Արասը կհասցնի վերականգնվել մինչև ընտրական փուլը:

Պատասխանելով խաղի կարևորության մասին հարցին՝ Բեռնար Շալանդը նշեց, որ այս խաղը մեծ նշանակություն ունի Հայաստանի հավաքականի համար, քանի որ ամեն օր չի, որ հնարավորություն է լինում խաղալ Գերմանիայի պես ուժեղ հավաքականի դեմ: Մեր մարզիչը հավելեց, որ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինքը ընդամենը 12 օր է, ինչ աշխատում է թիմի հետ, իրեն դեռ ժամանակ է պետք ավելի լավ արդյունքների հասնելու համար: Մասնավորապես, մարզիչը ցանկանում է փոխել մեր հավաքականի մենթալիտետը, հասնել նրան, որպեսզի թիմը ոչ միայն հակագրոհի, այլև կարողանա հարձակողական ֆուտբոլ ցուցադրել: Միաժամանակ այնքան էլ խելամիտ չի լինի Գերմանիայի հավաքականի դեմ խաղալ միայն հարձակողական ֆուտբոլ և պետք է կարողանալ լավ պաշտպանվել:

Բեռնար Շալանդը նշեց, որ դժգոհ է ոչ թե առանձին վերցրած պաշտպանների խաղից, այլ թիմի պաշտպանական ընդհանուր գործողություններից:

Լավ կլիներ, որ մեր պաշտպանները հնարավորություն ունենային տեղափոխվել ավելի ուժեղ ակումբներ և հանդես գային արտասահմանում:

Խոսելով մեր ապագա մրցակցի մարտավարության մասին՝ Բեռնար Շալանդը նշեց, որ տեղյակ է, որ Գյոթցեն կարող է խաղալ որպես կեղծ «9» համար, իսկ մեր հավաքականի նորեկներից շվեյցարացի մասնագետն առանձնացրեց Ռումյան Հովսեփյանին:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ