02 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Վերջ տվեք այս տրագիկոմեդիային: ՀՀԿ-ի «տատիկին» եկավ փոխարինելու Փաշինյանի «մորքուրը»․ քաղաքագետ /տեսանյութ/

«ՀՀԿ-ի «տատիկին» եկավ փոխարինելու Փաշինյանի «մորքուրը»

Իշխանափոխությունից հետո շատերս համոզված էինք, որ նախորդ իշխանությունների օրոք իրենց խորը արմատները թողած որոշ դատապարտելի երևույթներ, օրինակ՝ ՀՀԿ-ի “տատիկի” նման մարգինալ կերպարները, որոնք ԶԼՄ-ների շնորհիվ դարձել էին հանրաճանաչ կերպարներ, կանցնեն պատմության գիրկը…

Սակայն, ինչպես ասում են, շատ վաղ էինք ուրախանում… Ավելին՝ Նիկոլ Փաշինյանի վարչակարգը ոչ միայն չհրաժարվեց ՀՀԿ-ի «տատիկի» նման կերպարներ ունենալու գաղափարից, այլև անմակարդակ, փողոցային վարքագծով և բառապաշարով օժտված բավական մի մեծ բանակ ստեղծեց այդկերպ կերպարներից, որոնց կին անվանելը նույնիսկ ամոթ է… Սրանց միջից հատկապես աչքի է ընկնում լաչառ և խուլիգան վարքագծով ճղճղան այս կերպարը (տես լուսանկարը), ով երեկ Սահմանադրական դատարանում իր նմանների հետ արտաքնոց հիշեցնող բերաններն էին բացել և կղանք էին արտաբերում…

Պարզվում է, Հայաստանում Թավշյա հեղափոխություն կոչվածից հետո իշխանությունների մոտ նաև չի փոխվել ֆան-ակումբներ ունենալու գաղափարը.ՀՀԿ-ի «տատիկին» եկավ փոխարինելու Փաշինյանի այս «մորքուրը», որին կարելի է հանդիպել փաշինյանամետ գրեթե բոլոր միջոցառումներին… Եթե նախկինում ՀՀԿ-ն բավարարվում էր մարգինալ մեկ տատիկով, ապա գործող իշխանությունները ոչ միայն մարգինալներից, այլև այլանդակ, անմակարդակ ու անդաստիարակ կանանցից մի «վաշտ» ունեն, որոնք նորմալ մարդու համար անընդունելի են և պատիվ չեն կարող բերել որևէ մեկին, հատկապես դրանց հովանավորողներին…

Վերջ տվեք այս տրագիկոմեդիային… Ինքնախայտառակությամբ եք զբաղված… Ամո՛թ է…»։

Քաղաքագտ Գագիկ Համբարյան

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ