23 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2021
KFC

Սա գառան մորթիով գայլի ներդրման տեխնոլոգիա է: Նիկոլը խաղում է թրքաբոլշեւիկների կողմից

11765948

Նիկոլ Փաշինյանի վարչապետության շրջանը ապացուցեց այն թեզը, ըստ որի՝ «թավշյա» կոչված հեղափոխության ժամանակ իր գործն ընդամենը եղել է քայլելն ու շոու մասն ապահովելը։ Մնացած ամեն ինչ՝ փիառ, ինֆոտեխնոլոգիաներ, մոբիլ խմբեր, ֆլեշ–մոբեր, ցանցային աշխատանք և այլն, իրականացրել են լրիվ ուրիշ մարդիկ՝ արտաքին մոդերատորների հեռակարավարմամբ։

Հեղափոխության սկզբում իրականացվել է տեխնոլոգիական աշխատանքը, ձնագնդին մեծացվել է, իսկ հետո արդեն միացել են լայն զանգվածները, քանզի դրա հիմքերը կային։

Փաշինյանը սեփական գաղափարներն ու կայուն պատկերացումները չունի։ Նա արդյունավետ էր որպես քայլող հեղափոխական, բայց զրո է պետական կառավարման հարցերում։

«Ժողովրդի» վարչապետը չունի օրակարգ և դա է պատճառը, որ այդ օրակարգը լցնում են դրսից՝ անցումային արդարադատության, վեթինգի, Արցախի հարցում խայտառակ գործընթացներ ներդնելու տեսքով։ Փաշինյանը խամաճիկ է դարձել օրակարգ թելադրողների ձեռքում։

Փաշինյանին հիմա դրսից աքցանի մեջ են վերցրել հեղափոխության ու «Իմ քայլը» խմբակցության արտաքին փայատերերը։ Այդ աքցանը հատկապես վտանգավոր է դարձել Արցախի հարցում։ Փաշինյանը հայտնվել է թրքաբոլշևիկների շրջապատման մեջ, ու քանի որ ինքն էլ է ներծծված քիրվայական թույնով, ուստի ամեն ինչ շատ բնական է ստացվում։

Դրսի մոդերատորները հեղափոխության մեջ ներդրել են ու ներկա կառավարությանը շրջապատել թրքաբոլշևիկներով, որոնք ձևով իրարից խիստ տարբերվում են, բայց բովանդակությամբ նույնն են։

Թրքաբոլշևիկների մի մասը ռազմահայրենասիրական հռետորաբանությամբ է հանդես գալիս («Ծովից ծով Հայաստան», «Քուռ–արաքսյան հանրապետություն», «Արցախը Հայաստանի մարզն է», «Արցախը Հայաստան է, և վե՛րջ» և այլն), իսկ մյուս մասը՝ քիրվայական կոդեր է դնում շրջանառության մեջ («Հողերը զիջենք, որ Սերգո ջանը լավ ապրի», «ՀՀ քաղաքացիները չպետք է ծառայեն Արցախում», «Ամուլսարի հարցը ավելի կարևոր է, քան Արցախինը» և այլն)։ Բնականաբար սրանց ջրերն ընկած բազմաթիվ «ազնիվ քյարփինջներ» կան։

Ուշագրավն այն է, որ թրքաբոլշևիկների երկու տեսակն էլ լծված է հակառուսական քարոզչության իրականացման գործին։ Սրանք ուզում են ռուսական ռազմաբազան հանել Հայաստանից ու այլ «սոուսի» տակ Հայաստանը մանրադրամ դարձնել թուրք–ադրբեջանական դուետի շահերն առաջ մղելու գործում։

Փաշինյանը փորձում է աթոռը պահելու համար ռեվերանսներ անել և՛ «ռազմահայրենասերներին», և՛ քիրվայականներին։ Այլ բան նա չի կարող անել, քանզի հեղափոխության տեխնոլոգիական մասին շարժիչ ուժերից են այդ շրջանակները, իսկ Նիկոլը վախենում է այդ տեխնոլոգիական հատվածից, քանզի մնացել է միայն պողոսների հույսին։ Արդյունքում՝ նա մերթ Արցախի հարցում գնում է Բոլթոնի առաջարկած ճանապարհով, մերթ հայտարարում է՝ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ»։ Վերջին ձևակերպումն անշուշտ բոլորիս համար է հոգեհարազատ, բայց մի բան է հարցի հոգեբանական կողմը, մեկ այլ բան ռեալպոլիտիկը։

Դրսի մոդերատորները նաև այդ հոգաբանական կողմն են հաշվարկել՝ «ռազմահայրենասեր»–թրքաբոլշևիկների բերանում դնելով «Արցախը Հայաստան է, և վե՛րջ» բանաձևը։ Սա գառան մորթիով գայլի ներդրման տեխնոլոգիա է։ Տեխնոլոգիա, որի հետևանքները շատ ծանր կարող են լինել, եթե մեր երկրի ներսում քաղաքական փոփոխությունների չգնանք։

Նիկոլը, կամա թե ակամա, հիմա խաղում է թրքաբոլշևիկների կողմից, քանզի միայն թրքաբոլշևիզմի դեպքում էր հնարավոր պաշտոնական Երևանի ու Ստեփանակերտի միջև թշնամանք քարոզել ու խրախուսել հայաստանցի–ղարաբաղցի տեղեկատվական դիվերսիան։

Քաղաքական փոփոխությունների հասնելը դառնում է օրակարգի թիվ մեկ հարցը։

Կորյուն Մանուկյան

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ